From Wikipedia, the free encyclopedia
Դորոտի Գիշ (անգլ.՝ Dorothy Gish, մարտի 11, 1898[1][2][3][…], Դեյթոն, Օհայո[4] - հունիսի 4, 1968[1][2][3][…], Ռապալլո, Իտալիա), ամերիկացի դերասանուհի։
Դորոտի Գիշ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 11, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Դեյթոն, Օհայո[4] |
Վախճանի թիվ՝ | հունիսի 4, 1968[1][2][3][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Ռապալլո, Իտալիա |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, դերասանուհի, կինոռեժիսոր և հեղինակ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0321088 |
Լիլիան Գիշի քույրը։
Դորոտի Գիշը ծնվել է 1898 թվականի մարտի 11-ին Դեյթոնում՝ Ջեյմս Լի Գիշի (1872-1912) և Մերի Ռոբինսոն ՄակՔոնելի (1875-1948) ընտանիքում։ Ուներ իրենից մեծ քույր՝ Լիլիանը։ Երբ հայրը լքեց ընտանիքը, մայրը ստիպված էր շատ աշխատել, այդ թվում նաև դերասանուհի, որպեսզի պահի դուստրերին։
Գիշ քույրերը դերասանական կարիերան սկսել են 1912 թվականին, այն բանից հետո, երբ նրանց ընկերուհին՝ Մերի Փիքֆորդը, նրանց ներկայացրեց Biograph Studios կինոընկերության տնօրեն Դեյվիդ Ուորկ Գրիֆիթին։ Կինոյում նրանց համատեղ դեբյուտը տեղի է ունեցել նույն թվականին «Անտեսանելի թշնամի» ֆիլմում։ Իր հետագա կարիերայի ընթացքում Դորոտին նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում, որոնցից մեծ մասում խաղացել է նաև ավագ քույրը։
Մահացել է 1968 թվականին՝ 70 տարեկան հասակում, Իտալիայի Ռապալլո քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժվում էր 2 տարի։ Թաղված է Նյու Յորքի սբ. Բարդուղիմեոս եպիսկոպոսական տաճարում՝ քրոջ կողքին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.