Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Դոպամին, վաճառվում է Ինտրոպին անվան տակ, օգտագործվում է սովորաբար զարկերակային ցածր ճնշման, կլինիկորեն դրսևորվող դանդաղասրտության դեպքում, և երբ անհասանելի է ադրենալինը՝ սրտի կանգի դեպքում[1]։ Նորածինների դեպքում դա շարունակում է մնալ ոչ ցանկալի կիրառում զարկերակային ցածր ճնշման ժամանակ[2]։ Երեխաների մոտ գերադասելի է օգտագործել ադրենալին կամ նորադրեննալին, իսկ մեծահասակների մոտ նորադրենալինը սովորաբար գերադասելի է շատ ցածր զարկերակային ճնշման դեպքում[3][4]։ Այն տրվում է ներերակային անդադար հոսքով[1]։ Ազդեցությունը որպես կանոն սկսվում է 5 րոպեի ընթացքում[1]։ Դեղորայքի չափաբաժինն ավելացնում են մինչև արդյունք տալը[1]։
Դոպամին | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Տարածված կողմնակի ազդեցություններն են՝ երիկամների վատացած աշխատանք, անկանոն սրտխփոց, ցավ կրծքավանդակում, սրտխառնոց, գլխացավ կամ անհանգստություն[1]։ Եթե դեղը անցնում է ոչ թե երակ, այլ ենթամաշկ, կարող է տեղի ունենալ հյուսվածքի նեկրոզի[1]։ Բուժման համար հնարավոր է տրվի ֆենտոլամին, որպեսզի կրճատվի ռիսկի գործոնը[1]։ Հայտնի չէ, արդյոք դոպամինը կարելի է օգտագործել հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ[1]։ Դոպամինի ցածր չափաբաժնի դեպքում գործում է β1-ադրենռեցեպտորով, իսկ մեծ չափաբաժնի դեպքում՝ α-ադրենոռեցեպտորի միջոցով[1]։
Առաջին անգամ լաբորատորիայում դոպամին սինթեզվել է 1910 թվականին Ջորջ Բարգերի և Ջեյմս Էվենսի կողմից՝ Անգլիայում[5]։ Այն գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, որպես ամենաարդյունավետ և անվտանգ, անհրաժեշտ դեղամիջոց[6]։ Մեծածախ գնման դեպքում, զարգացող երկրներում 400 մգ դեղորայքի արժեքը տատանվում է 0,28- 0,60 ԱՄՆ դոլար սահմաններում[7]։ Մարդու օրգանիզմում դոպամինը նյարդամիջնորդանյութ է, ինչպես նաև հորմոն[8]։
Նորածինների մոտ այն շարունակում է մնալ ոչ նախընտրելի միջոց ցածր զարկերակային ճնշումը բուժելու նպատակով[2]։ Երեխաների համար նախընտրելի է կիրառել ադրենալին կամ նորադրենալին, իսկ մեծերի մոտ նորադրենալին կիրառվում է, երբ զարկերակային ճնշումը բավականին ցածր է[4][9]։
Արյան քիչ ծավալի դեպքում, մինչև դոպամինի օգտագործումը, նախ պետք է ներերակային հեղուկներով կարգավորել ներքին հեղուկի ծավալը[1]։
Դոպամինի ցածր չափաբաժինը սովորաբար օգտագործվում էր երիկամների սուր վնասի բուժման և պրոֆիլակտիկայի համար։ Սակայն, 1999 թվականին շատ օրինակներ ի հայտ եկան, որ այդպիսի չափաբաժնով դեղամիջոցը ոչ միայն չեն համարվում արդյունավետ, այլ կարող են վնաս հասցնել[10][11]։
Քանի որ դոպամինի թաղանքի կիսաքայքայման ժամանակը կարճ է՝ մոտավորապես 1 րոպե մեծահասակների մոտ, 2 րոպե նորածինների մոտ և մինչև 5 րոպե վաղածին նորածինների մոտ՝ սովորաբար ներարկում են որպես կաթիլային ներարկման ճանապարհով, քան ներերակային ներարկմամբ[12]։
Հալոգենացված L-ԴՈՊԱ-ն, հայտնի որպես ֆլուորոդոպա, հասանելի է պոզիտրոն-էմիսսիոն տոմոգրաֆիայում, որպեսզի գնահատեն սուբստանցա-նիգրա (սև նյութ) զոլավոր մարմնի ուղու գործառույթը[13]։
Դոպամինը չպետք է տրվի մարդկանց, որոնց մոտ կա ֆեոքրոմոցիտոմա (մակերիկամների միջուկի ուռուցք) կամ անուղղելի հաճախակի հանդիպող հաճախասրտություն[1]։
LD50 կամ դեղաչափը, որը ինչպես սպասովում է, կհանդիսանա մահացու՝ բնակչության 50% դեպքերում, պարզել են, որ 59 մգ/կգ (մկան վրա՝ ներքին ընդունմամբ), 950 մգ/կգ (մուկ՝ որովայնամզային ընդունում), 163 մգ/կգ (առնետ՝ որովայնամզային ընդունում), 79 մգ/կգ (շուն՝ ներերակային ընդունում)[14]։
Եթե տեղի է ունեցել արյունազեղում, ապա կարող է հանգեցնել հյուսվածքի տեղային նեկրոզի[1]։ Կարող է ներարկվել ֆենտոլամին դեղորայքը, որպեսզի հնարավոր լինի խուսափել հյուսվածքի նեկրոզի վտանգից[1]։
Ազդեցությունը, կախված դեղորայքի չափաբաժնից, օրինակ, մեծացնում է նատրիումի արտահոսքը երիկամներից, մեզի արտադրությունը, հաճախասրտությունը և բարջրացնում է զարկերակային ճնշումը[12]։ Փոքր չափաբաժիններով օգտագործման դեպքում, այն ազդում է սիմպատիկ նյարդային համակարգի միջոցով, որպեսզի մեծացնի սրտամկանի ուժը և սրտի աշխատանքը, այդ եղանակով մեծացնելով սրտի ֆունկցիոնալ վիճակը և զարկերակային ճնշումը[15]։ Դեղորայքի չափաբաժնի հետագա մեծացումները նաև պատճառ են անոթասեղմիչ ազդեցության, որը բերում է զարկերակային ճնշման մեծացման[15][16]։
Մինչ որոշ էֆֆեկտներ առաջանում են դոպամինային ընկալիչների դրդման հետևանքով, դոպամինի կարևորագույն սիրտանոթային ազդեցությունները պայմանավորված են նրա α1,β1 և β2 ընկալիչների վրա թողած դրդող ազդեցությամբ[17][18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.