Դոմենիկո Անդրեա Տրեզինի
From Wikipedia, the free encyclopedia
Դոմենիկո Անդրեա Տրեզինի (մոտ 1670[1][2][3][…], Աստանո, Subdistrict Sessa, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա - փետրվարի 19 (մարտի 2), 1734, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ճարտարապետ և ինժեներ։ Ծագումով շվեյցարացի։ 1703 թվականից աշխատել է Ռուսաստանում։ Տրեզինիի նախագծերով հիմնադրվել են Կրոնշտադտը և Ալեքսանդրո-Նևսկի մայրավանքը (1710 թ.), Պետերբուրգում իրականացվել Վասիլևյան կղզու մի մասի հատակագծումը, այնտեղ իսկ կառուցվել Պետրոս 1-ինի Ամառային պալատը (1710-1714 թթ.), Պետրոպավլովյան ամրոցում՝ Պետրոպավլովյան տաճարը և Պետրոսի դարպասը, 12 կոլեգիաների շենքը (այժմ՝ համալսարան, 1722-1734 թթ.)։ Տրեզինին Պետրոս I-ի հրամանով բնակչության տարբեր խավերի համար կազմել է բնակելի տների «օրինակելի» (տիպային) նախագծեր։
Դոմենիկո Անդրեա Տրեզինի Domenico Trezzini | |
---|---|
Տրեզինիի հուշարձանը իր տան մոտ | |
Ծնվել է | մոտ 1670[1][2][3][…] |
Ծննդավայր | Աստանո, Subdistrict Sessa, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա |
Մահացել է | փետրվարի 19 (մարտի 2), 1734 |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Երկեր | Պողոս-Պետրոս տաճար |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Domenico Trezzini Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.