Դիսպերսություն (լատին․՝ dispersus — ցրված, փոշիացած), դիսպերսության աստիճան, մանրացված ֆազի մասնիկների չափերը բնորոշող մեծություն դիսպերս համակարգերում։ Դա տեղի է ունենում դիսպերսմամբ, որը պինդ և հեղուկ նյութերի մանրացումն է միջավայրում, որի պատճառով առաջանում են դիպերս համակարգեր։ Դիսպերսում իրականացնում են աղացների, հավանգների, ձայնային և ուլտրաձայնային վիբրատորների ու հոմոգենիզատորների միջոցով։ Հաճախ հեղուկները դիսպերսելու համար առաջացնում են գազ-հեղուկ կամ հեղուկ-հեղուկ խառնուրդների արագընթաց հողմապտույտ շիթ, որն անվանում են մրրկային խառնում։ Դիսպերսումը հեշտանում է դիսպերգատորների և Էմուլգատորների առկայությամբ, որոնք մակերևութային ակտիվ նյութեր են և փոքրացնում են դիսպերսված նյութերի մակերևութային էներգիան, միաժամանակ նաև՝ մասնիկների կպչունակությունը։ Դիսպերսումը կիրառվում է ցեմենտի, արհեստական կաուչուկների, պոլիմերների, ներկերի, սննդանյութերի՝ այդ թվում ալյուր, պաղպաղակ, մարգարին, և այլ ևյութերի ստացման և թունանյութերի օգտագործման դեպքում։ Դիսպերսումը իրականացվում է նաև ներքին այրման և հրթիռային շարժիչներում, բոցամուղ այրիչներում՝ վառելանյութի լրիվ և արդյունավետ այրումն ապահովելու համար։

Հակառակ համեմատական է մասնիկների մեծությանը և որոշվում է դիսպերսված Միադիսպերս համակարգ․ բազմադիսպերս համակարգ․ դիսպերսված ֆացիծավալի բաժինը, որն ընկնում է տվյալ մեծությունն ունեցող մասնիկներին։ Մասնիկի մեծությունը (Ց0-ն մասնիկի ամենահավանական մեծություն է) ֆազի մասնիկների տեսակարար մակերևույթով։ Բարձր մոլեկուլային միացությունների քիմիայում բնութագրում է մակրոմոլեկուլների միջին չափը և որոշվում է մոլեկուլային զանգվածով։ Դիսպերս համակարգևրը սովորաբար պարունակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 401

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.