Դիսկո պարողը

From Wikipedia, the free encyclopedia

Դիսկո պարողը

Դիսկո պարողը (հինդի՝ डिस्को डांसर), 1982 թվականի հնդկական ֆիլմ, որի ռեժիսորը Բաբար Սուբհաշն է, իսկ գլխավոր դերակատարը Միթուն Չակրաբորտին է։ Ֆիլմը պատմում է փողոցում նվագող երիտասարդի մասին։ Այս ֆիլմը հատկապես հայտնի է իր դիսկո երգերով, որոնց կոմպոզիտորը Բափի Լահարին է։ «I am a Disco Dancer» և «Yaad Aa Raha Hai» երգերը, որոնք կատարում էին Սուրեշ Վադկարը և Ուշա Մանգեշկարը, դարձան բավական հայտնի։

Արագ փաստեր Դիսկո պարողըհինդի՝ डिस्को डांसर, Երկիր ...
Thumb
Դիսկո պարողը
հինդի՝ डिस्को डांसर
Thumb
Երկիր Հնդկաստան
Ժանրռոմանտիկ կատակերգություն, երաժշտական ֆիլմ, դրամա և մարտաֆիլմ
Թվական1982
Լեզուհինդի
ՌեժիսորԲաբար Սուբհաշ[1]
ՊրոդյուսերԲաբար Սուբհաշ
Սցենարի հեղինակՌահի Մասում Ռազա և Բալրաջ Դիպակ Վիջ
ԴերակատարներՄիթհուն Չակրաբորտի[2], Ռաջեշ Կհաննա[2], Օմ Պուրի[2], Գիտա Սիդհարթ[2], Օմ Շիվպուրի և Քիմ Յաշպալ
ԵրաժշտությունԲապպի Լահիրի
Պատմվածքի վայրՀնդկաստան
Տևողություն136 րոպե
Փակել

Ֆիլմը ունեցավ համաշխարհային հաջողություն և հայտնի դարձավ ամբողջ Հարավային և Կենտրոնական Ասիաներում, Արևելյան և Արևմտյան Աֆրիկաներում, Միջին Արևելքում, Արևելյան Ասիայում, Թուրքիայում և Սովետական Միությունում։ Սովետական Միությունում այս ֆիլմը ամենաշատ հաջողություն ունեցող հնդկական ֆիլմերից է, որը ունեցել է 40-ից 63 միլիոն դիտորդները։ Չինաստանում այս ֆիլմի սաունդթրեքն է մեծ հաջողության հասնում և ստանում է հատուկ մրցանակ։

Սաունդթրեք

Բոլոր երգերի հեղինակն է՝ Բապպի Լահիրի։

Մանրամասն տեղեկատվություն #, Անվանում ...
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Goro Ki Na Kalon Ki» (Happy)Սուրեշ Վադկար, Ուշա Մանգեշկար 5:29
2. «Goro Ki Na Kalon Ki» (Sad)Սուրեշ Վադկար 2:53
3. «Auva Auva Koi Yahaan Nache»  Ուշա Ութուփ, Բափի Լահարի 5:31
4. «Ae Oh Aa Zara Mudke»  Կիշոր Կումար 5:58
5. «Krishna Dharti Pe Aaja Tu»  Նանդու Բենդե 7:27
6. «I Am a Disco Dancer»  Վիջայ Բենեդիկտ 7:47
7. «Jimmy Jimmy Jimmy Aaja»  Պարվաթի Հան 3:05
8. «Yaad Aa Raha Hai»  Բափի Լահարի 6:22
Փակել

«Jimmy Jimmy Jimmy Aaja» երգը համարվում է «You’re OK» (ֆր.՝ T'es OK!) երգի քավեր տարբերակը, 1980 թվականին թողարկված Ottawan խմբի հիթը[3][4]։ Հաջորդը երգն է «I am a disco dancer», որը գրվել է հենց նույն խմբի «D.I.S.C.O.» երգի հիման վրա[5]։

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.