From Wikipedia, the free encyclopedia
Դիմաքսյաններ, նախարարական տոհմ հին և միջնադարյան Հայաստանում։
Դիմաքսյաններ | |
---|---|
Տեսակ | նախարար |
Մասն է | Հայ ազնվականություն |
Երկիր | |
Տիրույթներ | Շիրակ գավառի մի մասը, Վանանդ (Այրարատ), Բուխա (Տայք) |
Հիմնադիր | Գիսակ |
Մեծագույն ներկայացուցիչ | Դեմոնաքս |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Կրտսեր ճյուղեր | Բոխա Դիմաքսյաններ, ևս 2 ճյուղ |
Ըստ Մովսես Խորենացու, նախարարական աստիճանի է բարձրացրել Արտաշես Ա-ի օրոք, երբ վերջինիս դայակորդի Գիսակը փրկելով նրան՝ զոհվել է դեմքը սրով երկատվելուց, այստեղից էլ ըստ պատմիչի՝ նախարարության Դիմաքսյան անվանումը։ Մ.թ.ա. I դ. 40-ական թթ. Դեմոնաքս իշխանի գլխավորությամբ հայ ավագանին դիմագրավել է Հայաստան ներխուժած հռոմեա-իբերական զորքին։ Ըստ Գահնամակի, Դիմաքսյանները ունեցել են չորս ճյուղ, Հայոց արքունիքում գրավել 34, 35, 37 և 67-րդ գահերը, բանակին տվել 600 հեծյալ։ Նրանք ժառանգական տիրույթներ են ունեցել Շիրակում, Տայք նահանգի Բուխա գավառում՝ նստոց ունենալով Բողբերդ ամրոցը։ Դիմաքսյանների մի ճյուղը կալվածներ է ունեցել Վանանդում, ուստի Եղիշեի Պատմության մեջ հիշատակվող զորապետ Թաթուլ Դիմաքսյանը Ղազար Փարպեցու մոտ ունի «Վանանդեցի» վերադիրը։ 380-ական թվականներին Դիմաքսյաններից Աշխադարը, ուրիշ ազատների հետ, Արշակ Գ թագավորի գանձերը Հայաստանի բյուզանդական հատվածից գաղտնի տեղափոխել է երկրի մյուս մասում թագավորող Խոսրով Դ Արշակունու մոտ, փոխարենը ստանալով գյուղեր և ագարակներ։ V դ. կեսի ազատագրական պատերազմում Վարդան Մամիկոնյանին զինակցել է Հմայակը։ Նույն ժամանակ Խաղխաղի ճակատամարտին մասնակցել է Դիմաքսյանների զորագունդը՝ Գազրիկի և Մուշի գլխավորությամբ։ Դիմաքսյաններից Վարդանի կուսակիցների թվում էին նաև Թաթուլը, Սատը և երկու ուրիշ ազատներ։ VII դ. սկզբին Վրկանից մարզպան Սմբատ Բագրատունու զինակիցներից են Դիմաքսյաններ Միհրուն և Սարգիսը։ 653 թվականի հայ-արաբական պայմանագրի կնքումից հետո զորքով Հայաստան ներխուժած բյուզանդական կայսր Կոստանդինին դիմավորող հայ նախարարների թվում հիշվում են նաև Դիմաքսյաններ, որոնք այնուհետև չեն երևում պատմաբեմում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 391)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.