Ռենուարի նկար From Wikipedia, the free encyclopedia
Դերասանուհի Ժաննա Սամարիի դիմանկարը, 1877 թվականին ստեղծված կտավ, որ պատկանում է Պիեռ Օգյուստ Ռենուարի վրձնին, պատկերում է Կոմեդի ֆրանսեզ թատրոնի երիտասարդ դերասանուհուն։ Պահվում է Մոսկվայում՝ Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում (Մոսկվա)։
Դերասանուհի Ժաննա Սամարիի դիմանկարը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռենուար Օգյուստ |
տարի | 1877 |
բարձրություն | 56 |
լայնություն | 46 |
ժանր | դիմապատկեր |
նյութ | կտավ |
գտնվում է | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
սեփականատեր | Իվան Մորոզով |
հիմնական թեմա | Ժաննա Սամարի |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Actress Jeanne Samary (Pierre-Auguste Renoir - Pushkin Museum) Վիքիպահեստում |
1877-1878 թվականներին Ռենուարը նկարել է Ժաննա Սամարիի չորս դիմանկար, որոնցից յուրաքանչյուրն իր չափերով, կառուցածքով և գունագեղությամբ էականորեն տարբերվում է մյուսներից։ Նախքան ամուսնությունը Ժաննա Սամարին ապրում էր Ռենուարի՝ Ֆրոշո փողոցի արվեստանոցին մոտ, և հաճախ էր այցելում նրան կեցվածք ընդունելու համար։
Ժաննա Սամարիի այս դիմանկարը նկարչի իմպրեսիոնիստական նկարներից մեկն է։ Ժաննան, ով միաժամանակ ժպտում է և մտահոգ է, պատկերված է վարդագույն ֆոնի վրա նուրբ կանաչաերկնագույն հագուստով։ Դերասանուհին կզակը հենել է ձախ ձեռքին, որի դաստակը երիզված է ապարանջանով։ Նրա շիկակարմրավուն մազերը փոքր-ինչ տարածվում են տարբեր կողմեր։ Այս դիմանկարում Ռենուարին հաջողվել է ընդգծել իր բնորդուհու լավագույն որակները՝ գեղեցկությունը, նրբագեղությունը, միտքը, անկեղծ և անկաշկանդ հայացքը, լուսաշող ժպիտը։ Նկարի երանգավորումը կազմող հիմնական գույները վարդագույնի և կանաչի երանգներն են։ Նկարչի աշխատելաոճը շատ ազատ է, տեղ-տեղ՝ նույնիսկ անփույթ, ինչը ստեղծում է թարմության, հոգեկան պարզության և անվրդովության մթնոլորտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.