ամեերիկացի համակարգչային գիտնական From Wikipedia, the free encyclopedia
Դենիս Մաքալիստար Ռիտչի (անգլ.՝ Dennis MacAlistair Ritchie) սեպտեմբերի 9, 1941[1][2][3], Բրոնքսվիլլ, Իսթչեսթեր, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 12, 2011[4][2][3], Բերքլի Հեյթս, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[12][13][14][15], ամերիկացի գիտնական[12], որը ստեղծել է C ծրագրավորման լեզուն և իր՝ երկար տարիների գործընկերոջ՝ Քեն Թոմփսոնի հետ ստեղծել է Յունիքս օպերացիոն համակարգը[12]։ Ռիտչին և Թոմփսոնը Հաշվողական Տեղխնիկայի Ասոցիացիայի կողմից 1983 թվականին ստացել են Թյուրինգի մրցանակ, 1990 թվականին՝ IEEE֊ի կողմից Ռիչարդ Հեմինգի մեդալ, և 1999 թվականի ԱՄՆ նախագահ Բիլլ Քլինթոնի կողմից ստացել են Տեխնոլոգիայի Ազգային մեդալ։ Ռիտչին եղել է Lucent Technologies ընկերության համակարգային ծրագրերի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար մինչև՝ 2007 թվականին թոշակի անցնելը։ Նա C ծրագրավորման լեզվի անվանումներից մեկի՝ «K&R C»֊ի R֊ն է և հայտնի է իր dmr օգտանունով։
Դենիս Ռիտչի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1941[1][2][3] Բրոնքսվիլլ, Իսթչեսթեր, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 12, 2011[4][2][3] (70 տարեկան) Բերքլի Հեյթս, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ բնական մահով |
Գերեզման | անհայտ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ծրագրավորող, գրող և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Բելլի լաբորատորիա |
Գործունեության ոլորտ | ինֆորմատիկա |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, Հարվարդի համալսարան և Summit High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][6] |
Գիտական ղեկավար | Patrick C. Fischer?[7] |
Պարգևներ | |
Կայք | cs.bell-labs.co/who/dmr/(անգլ.) |
Dennis Ritchie Վիքիպահեստում |
Դենիս Ռիտչին ծնվել է Նյու Յորքում՝ Բրոնքսվիլլում։ Նրա հայրը՝ Ալիստար Ռիտչին, երկար ժամանակ եղել է Bell Labs ընկերության գիտնական և «The Design of Switching Circuits» գրքի համահեղինակ։ Երեխա ժամանակ Դենիսը իր ընտանիքի հետ տեղափխվում է Նյու Ջերսիի Սամիթ քաղաք, որտեղ և ավարտել է Սամիթի Ավագ դպրոցը[16]։ Նա ավարտել է Հարվարդի համալսարանը՝ ձեռք բերելով ֆիզիկայի և կիրառական մաթեմատիկայի աստիճաններ։
1967թ․ Ռիտչին սկսել է աշխատել Bell Labs֊ի հաշվողական գիտությունների ուսումնասիրությունների կենտրոնում։ 1968 թվականին, Փաթրիք Ֆիշերի (Patrick C. Fischer) ղեկավարությամբ, նա պաշտպանել է իր՝ «Program Structure and Computational Complexity» («Ծրագրային կառուցվածք և հաշվողական բարդություն») վերնագրով դոկտորական թեզը՝։ Այնուամենայնիվ, պաշտոնապես նա դոկտորական կոչում չի ստացել[17]։
1960-ական թվականների ընթացքում Ռիտչին և Կեն Թոմփսոնը Bell Labs֊ում աշխատում էին Multics օպերացիոն համակարգի վրա։ Այնուամենայնիվ, Bell Labs֊ը 1969 թվականին փակեց այդ նախագիծը։ Հետագայում Թոմփսոնը հին PDP-7 մեքենա գտավ և զրոյից մշակեց իր սեփական կիրառական ծրագրերը և օպերացիոն համակարգը՝ հիմնվելով Ռիտչիի և ուրիշների վրա։ 1970 թվականին Բրայան Քերնիգանը առաջարկեց «Unix» անվանումը, որը «Multix» բառի բառախաղն էր[18]։ Ի հավելումն համակարգային ծրագրավորման համար նախատեսված ասեմբլերային լեզվի, Թոմփսոնը ստեղծեց B ծրագրավորման լեզուն։ Հետագայում B-ն փոխարինվեց C֊ով, որը ստեղծել էր Ռիտչին, եւ որը երկար տարիներ շարունակեց իր ներդրումն ունենալ Unix-ի և C-ի զարգացման գործում[19]։
1970֊ականներին Ռիտչին համագործակցում էր Ջեյմս Ռիդսի և Ռոբերտ Մորիսի հետ, M-209 ամերիկյան մեքենայի վրա «միայն տեքստային ծածկագրի» վրա հիմնված գրոհ իրականացնելու գործում, որը կարող էր 2000-2500 տառից բաղկացած ծածկագրեր կազմել[20]։ Ռիտչին պատմում է, որ Ազգային անվտանգության գործակալության հետ քննարկելուց հետո հեղինակները որոշեցին չհրապարակել այն, քանի որ այդ սկզբունքը դեռ կիրառելի էր այլ պետությունների կողմից օգտագործվող մեքենաների վրա[20]։
Ռիտչին նաև կապված է եղել Plan 9 և Inferno օպերացիոն համակարգերի և Limbo ծրագրավորման լեզվի զարգացման հետ։
1990֊ական թվականներին՝ AT&T վերաձևումից հետո Ռիտչին տեղափոխվեց Lucent Technologies, որտեղ մինչև 2007 թվականի թոշակի անցնելը ղեկավարում էր համակարգային ծրագրային ապահովման ուսումնասիրությունների բաժինը[21]։
Ռիտչին հայտնի է որպես C ծրագրավորման լեզվի ստեղծող, Unix օպերացիոն համակարգի առանցքային մշակողներից մեկը և «The C programming language» («C ծրագրավորման լեզու») գրքի համահեղինակ։ Նա «K&R»-ի «R»-ն է (Կերնիգան և Ռիտչի անունների հապավում)։ Ռիտչին աշխատում էր Կեն Թոմփսոնի հետ միասին, որը պատասխանատու էր Unix-ի բնօրինակ տարբերակի համար. Unix-ի մեջ Ռիտչիի կարևորագույն ներդրումներից է տարբեր մեքենաների և պլատոֆորմների հետ համապատասխանեցումը։ Ազդվելով Research Unix-ից՝ Դուգ Մաք-Իլրոյը (Doug McIlroy) հետագայում գրում է. «Ռիտչի և Թոմփսոն անունները վստահորեն կարելի է կապել ամեն ինչի հետ, որին ուրիշ բան վերագրված չէ»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.