Դենիել Ամարտի

From Wikipedia, the free encyclopedia

Դենիել Ամարտի

Դենիել Ամարտի, (անգլ.՝ Daniel Amartey, դեկտեմբերի 21, 1994(1994-12-21)[1], Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում։ Անգլիական «Լեսթեր Սիթի» ակումբի և Գանայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Արագ փաստեր Դենիել Ամարտիանգլ.՝ Daniel Amartey, Անձնական տվյալներ ...
Դենիել Ամարտի
անգլ.՝ Daniel Amartey
Thumb
Անձնական տվյալներ
Ազգությունը  Գանա
Քաղաքացիությունը  Գանա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 21, 1994 (30 տարեկան)
Ծննդավայր ,  Գանա
Հասակ 183 սմ
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լեսթեր Սիթի
Պատանեկան կարիերա
-2011 «Ինթերնեշնլ Էլլիես»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2013
2013-2014
2014-2016
2016-
«Ինթերնեշնլ Էլլիես»
Յուպգորդեն
Կոպենհագեն
Լեսթեր Սիթի
34 (0)
44 (3)
0 (0)
Ազգային հավաքական
2015-  Գանա 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Փակել

Ակումբային կարիերա

Յուպգորդեն

Ամարտին իր կարիերան սկսել է Գանայի երկրորդ ենթախմբի «Ինթերնեշնլ Էլլիես» ակումբում։ 2013 թվականին Ամարտին տեղափոխվում է շվեդական «Յուպգորդեն»։ Գանացի ֆուտբոլիստը 18 տարեկան էր երբ տեղափոխվեց շվեդական ակումբ, այդ պատճառով նա սկզբում խաղաց «Յուպգորդեն» ակումբի երիտասարդական թիմում[2][3]։

2013 թվականի մարտի 3-ին գանացի ֆուտբոլիստը իր առաջնախաղն է անկացնում Շվեդիայի առաջնությունում, ընդդեմ «Ումեո» ակումբի[4]։ Այդ ժամանակ գանացու ծառայություններով էին հետաքրքրված «Շալկե 04»-ի և «Կայզերսլաուտերն»-ի գործակալները[5][6][7]։ 2013 թվականի արդյունքներով Ամարտին համարվում էր Շվեդիայի առաջնության լավագույն 10 խաղացողներից մեկը, ըստ «Expressen» թերթի[8][9][10]։ 2013 թվականին խոսակցություններ էին պտտվում որ Ամարտին հնարավոր է տեղափոխվի անգլիական «Լիվերպուլ»[11]։

«Կոպենհագեն»

2014 թվականի հուլիսին Ամարատին տեղափոխվում է «Կոպենագեն»։ 2014 թվականի հուլիսի 20-ին Ամարտին խաղում է իր առաջին խաղը նոր ակումբում[12]։ Ամարտին 10 օր հետո Եվրոգավաթի խաղարկությունում Կոպենագենի կազմում խաղում է, ընդդեմ «Դնեպր»[13][14]։

Լեսթեր Սիթի

2016 թվականի հունվարի 22-ին Ամարտին տեղափոխվում է անգլիական «Լեսթեր Սիթի» ակումբ, պայմանագիրը ավարտվելու է 2020 թվականին[15]։

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.