From Wikipedia, the free encyclopedia
«Դեդփուլ» (անգլ.՝ Deadpool), ամերիկացի ռեժիսոր Թիմ Միլլերի կատակերգական, ֆանտաստիկ մարտաֆիլմը, որ նկարահանվել է Marvel Comics-ի՝ Դեդփուլի մասին կոմիքսների հիման վրա։ «Իքս մարդիկ» ֆիլմաշարի ութերորդ սերիան է։ Գլխավոր դերը կատարում է Ռայան Ռեյնոլդսը։ Պրեմիերան ԱՄՆ-ում կկայանա 2016 թվականի փետրվարի 4-ին[9]։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ուեյդ Ուիլսոնը, ով ոստիկան է եղել, դառնում է վարձկան, ով իր վրա կատարած ոչ ստանդարտ փորձի արդյունքում ստանում է արագ ինքնաբժշկվելու հատկություն և վերցնում է Դեդփուլ անունը։ Ունենալով նոր հատկություններ և սև հումորի զգացում, Դեդպուլը որս է սկսում՝ հետապնդելով այն մարդուն, ով համարյա ոչնչացրել էր իր կյանքը։
Դերասան | Դեր |
---|---|
Ռայան Ռեյնոլդս | Դեդփուլ/Ուեյդ Ուիլսոն |
Մորենա Բաքքարին | Վանեսա Քարլայլ / Քոփիքեթ |
Էդ Սքրեյն | Ֆրենսիս |
Ջինա Կարանո | Հրեշտակային փոշի |
Թի Ջեյ Միլլեր | Ջեք Համմեր / Կզաքիս |
Բրիաննա Հիլդեբրանդ | Էլլի Ֆիմիստեր / Գերձայնային մարտագլխիկ |
Անդրե Տրիկոտե[10]/Ստեֆան Կապիչիչ (ձայն)[11] | Պյոտր Ռասպուտին/ Կոլոս |
Լեսլի Ահհամ[12] | Կույր Էլ |
Ջեդ Րիիս | Հավաքագրող |
Սթեն Լի | Կամեո |
2004 թվականի փետրվարին New Line Cinema-ն փորձեց թողարկել Դեդփուելի մասին ֆիլմ, որի սցենարիստն ու ռեժիսորը լինելու էր Դեյվիդ Գոյերը, իսկ գլխավոր դերակատարը՝ Ռայան Ռեյնոլդսը[13]։ Բայց 2004 թվականի օգոստոսին Գոյերը, կորցնելով իր հետաքրքրությունն այս ֆիլմի նկատմամբ, զբաղվում է այլ նախագծերով[14]։ 2005 թվականի մարտին 20th Century Fox-ը հետաքրքրվում է այդ ֆիլմի ստեղծմամբ, քանի որ New Line Cinema-ն հրաժարվել էր նախագծի իրագործումից[15]։ Կինոընկերությունը Դեդփուլի մասին սփին-օֆֆի վերաբերյալ մտածել էր դեռ «Իքս-մարդիկ։ Սկիզբ։ Կուղխ» ֆիլմի նկարահանման ժամանակ, որում Դեդպուլի դերը կատարել էր Ռեյնոլդսը[16]։ «Իքս մարդիկ. Սկիզբ։ Կուղխ» ֆիլմը վարձույթում մեծ հաջողություն է ունենում, ինչից հետո կինոընկերությունը հայտարարում է «Դեդփուլի», որի պրոդյուսերը կլինի Լորեն Շուլեր Դոնները[17]։ Դոններն ասել է, որ որ ուզում է ոչ թե ստեղծել «Իքս Մարդիկ. Սկիզբ։ Կուղխ» ֆիլմի շարունակությունը, այլ նույն հերոսներին ներկայացնել այլ տեսանկյունից՝ ստեղծելով նոր սյուժետային գիծ։ Նա նաև նշել է, որ Դեդփուլը կունենա տարբերվող մի հատկություն՝ «չորրորդ պատի քանդում», ինչը հերոսն ունի կոմիքսներում[18]։ 2010 թվականի հունվարին Ռեթ Ռիզը և Փոլ Վերնիկն սկսեցին գրել սցենարը[19]։ 2010 թվականի հուլիսին Ռոբերտ Ռոդրիգեսին ուղարկվել է սցենարի նախնական տարբերակը[20]։ Այն բանից հետո, երբ Ռոդրիգեսի հետ անցկացված բանակցություններն արդյունք չտվեցին, ռեժիսորի հավանական թեկնածու դարձավ Ադամ Բերգը[21]։ 2011 թվականի ապրիլին որպես գլխավոր ռեժիսոր ընտրվել է վիզուալ էֆեկտների մասնագետ Թիմ Միլլերը[22]։ 2014 թվականի հուլիսի վերջին համացանցում հայտնվել է ֆիլմի նոր փորձնական հոլովակը, որն ստեղծվել էր 2012 թվականին[23][24]։ Հոլովակն ստացավ դրական արձագանքներ, և 2014 թվականի սեպտեմբերին նշանակվեց ֆիլմի՝ ԱՄՆ-ում կայանալիք պրեմիերայի ամսաթիվը՝ 2016 թվականի փետրվարի 12[9]։ 2014 թվականի հոկտեմբերին պրոդյուսեր Սայմոն Քինբերգը ասել է, որ ֆիլմը կլինի «Իքս մարդիկ» ֆիլմի մի մաս[25]։
2014 թվականի փետրվարին հաստատվել է, որ Ռայան Ռեյնոլդսը կվերադառնա Ուեյդ Ուիլսոնի/Դեդփուլի դերին[26]։ 2015 թվականի հունվարին Թի Ջեյ Միլլերը և Էդ Սքրեյնը սկսել են բանակցությունները ֆիլմի նկարահանումների վերաբերյալ[27]։ 2015 թվականի փետրվարին դերասանական կազմում ընդգրկվել են Թի Ջեյ Միլլերը, Մորենա Բաքքարինը և Ջինա Քարանոն Հրեշտակային փոշու դերում[28][29]։ Թեյլոր Շիլլինգը, Քրիստալ Ռիդը, Ռեբեկա Ռիթենհաուսը, Սառա Գրինն ու Ջեսիկա Դե Գոուն նույնպես մասնակցել են լսումների, սակայն այդ դերն արդյունքում ստացել է Բաքքարինը[30]։ 2015 թվականի մարտին պարզվել է, որ Միլլերը կատարում է Ջեք Համմերը/Հորկի դերը[31], իսկ Բակկարինը Վանեսսայի դերը[32]։ 2015 թվականին Բրիաննա Հիլդեբրանդը միացել է դերասանական կազմին. նա կատարում է Գերձայնային մարտագլխիկի դերը[33]։ 2015 թվականի ապրիլին Էդ Քրեյնը բացահայտել է, որ ինքը կատարելու է Այաքսի դերը[34]։
Նկարահանումներն անցկացվել են Վանկուվերում 2015 թվականի մարտից մինչև մայիսը[35][36]։ 2015 թվականի ապրիլին Ռայան Ռեյնոլդսը հայտնել է, որ ֆիլմը կունենա R ցուցանիշ[37][38]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.