Դարանդա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դարանդա, քաղաք (գյուղ, ավան, գյուղաքաղաք, բերդաքաղաք) պատմական Փոքր Հայքում, Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Դարանդայի գավառակում։ Գտնվում է Եփրատի աջ կողմում, Մալաթիա քաղաքից հյուսիս-արևմուտք, Թոխմախսու գետի ափին, բլրի վրա։
Քաղաք | ||
---|---|---|
Դարանդա | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Դարանդայի գավառակ | |
Այլ անվանումներ | Դալանդա, Դալանդիս, Դարենդե, Դերենտե, Թարանդա, Սարացեն, Տատուրաս, Տարանդա, Տարանտա, Տարենտե, Տերենդե, Տերենդեհ, Տերենտայա, Տերենտայու բերդ, Տերենտե, Տուրանդա | |
ԲԾՄ | 958 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 29 045 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | աշոտեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | darende.bel.tr | |
| ||
Քաղաքի մասին հիշատակել են բյուղանդական և հայ պատմիչները։ Եղել է պավլիկյան շարժման հայնտի կենտրոններից։
1316 թվականին եգիտպացիները գրավում են քաղաքը և կոտորվում նրա հազարավոր բնակիչներին։ XVII-XVIII դարերում բնակություն են հաստատում թուրքերը, սակայն բնակիչների մի մասը դարձյալ հայեր էին։
XX դարի սկզբին թուրքերից բացի քաղաքն ուներ 500 տուն՝ 4500 հայ բնակչով։
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և առևտրով։ Բարեկարգ ճաևապարհով կապված էր Սեբաստիայի հետ։
Հայերն ունեին 3 եկեղեցի և մի վանք։ Քաղաքը հայտնի է եղել իր անառիկ բերդով։
Դարանդայում է ծնվել բանաստեղծ Գ. Գասպարյանը (1923-?)[1]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.