Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Դավիթ Բաբախանյան (հուլիսի 2, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1995 թվականին՝ որպես սցենարիստ համագործակցելով «Շարմ Հոլդինգի» հետ։ 2003 թվականին սկսել է համագործակցել Արմենիա, 2009 թվականին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունների հետ[1]։
Դավիթ Բաբախանյան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 2, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր՝ | Հայաստան |
Մասնագիտություն՝ | Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
IMDb։ | ID 4272657 |
Դավիթ Բաբախանյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 149 միջնակարգ դպրոցում, 1992-1998 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանում՝ բուժական գործ ֆակուլտետում։ 1998-2000 թվականներին սովորել է արդինատուրայում՝ մաշկաբան-վեներոլոգ մասնագիտացմամբ։ Համալսարանն ավարտելուց հետո ծառայել է բանակում՝ որպես բուժծառայության լեյտենանտ։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1995 թվականին՝ համագործակցելով «Շարմ Հոլդինգի», 2003 թվականից՝ Արմենիա հեռուստաընկերության հետ[2]։
2003-2008 թվականներին եղել է «Կարգին հաղորդում» հումորային նախագծի ռեժիսորը[1]։ 2009 թվականից համագործակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ՝ մեկ տարի հետո նկարահանելով «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալը[1]։ 2010 թվականին նկարահանել է «Կյանքի կառուսել» կարճամետրաժ պատում-հեռուստանովելները։
«Շարմ Հոլդինգի» հետ նկարահանել են «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Poker.am» «Հյուսիս հարավ» կինոնկարները[3]։ 2011 թվականին հանդես է եկել որպես «Փեսացուն կրկեսից» կինոնկարի ռեժիսոր[4], 2012 թվականին նկարահանել է կատակերգական ժանրի «Poker.AM» կինոնկարը[5], 2015-ին որպես ռեժիսոր և սցենարիտստ նկարահանել է «Հյուսիս հարավ» կինոնկարները։ 2012 թվականից Արմենիա հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է[6] և տարբեր հեռուստանախագծների և ֆիլմերի համահեղինակ, պրոդյուսեր։
2013-2015 թվականներին եղել է «Տնփեսա» սիթքոմի պրոդյուսերը[7] և 2014-2019 թվականներին «Ֆուլ Հաուս» սիթքոմի համահեղինակը[8], 2015-2017 թվականներին՝ «Դոմինո» սիթքոմի համապրոդյուսերը[9]։
2015 թվականին Բաբախանյանը նկարահանել է Հյուսիս-Հարավ կինոկատակերգությունը, որն առաջին հայաստանյան ֆիլմն է, որտեղ կիրառվել են 3D-անիմացիոն և վիզուալ մեծածավալ էֆեկտներ[10][11]։
2019 թվականին, երբ Հայաստանում տեսահոլովակի նկարահանումներ էին կատարում ռուս ռեփեր Տիմատին և Նազիման, հայկական կողմից այդ աշխատանքներում համապրոդյուսերը Դավիթ Բաբախանյանն էր։
2019 - 2020 թվականներին որպես հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը գործակցել է Associated Television International (USA) և Academy Films (Armenia) ընկերությունների հետ և ԱՄՆ-ի համար նկարահանվել են «Մահվան ջոկատ» և «Քավարան» հեռուստաֆիլմերը՝ անգլերեն լեզվով։
2021 թվականից Հայ-ռուսական սլավոնական համալսարանում ռեժիսորական վարպետություն խմբի ղեկավարն է։
Նախագիծ | Դեր | Տեսակ | Տարի |
---|---|---|---|
Մեր բակը[12] | սցենարիստ | երաժշտական կատակերգություն | 1996 |
Կարգին հաղորդում | ռեժիսոր | հումորային նախագիծ | 2002-2009 |
Կարգին մուլտեր | պրոդյուսեր | 2007-2009 | |
Դժբախտ երջանկություն[13] | պրոդյուսեր | հեռուստանովել | 2007 |
«11»[14] | պրոդյուսեր | սարսափ հեռուստասերիալ | 2008 |
Զգուշացեք փողից | պրոդյուսեր | հեռուստասերիալ | 2008 |
Կյանքի կարուսել | պրոդյուսեր | բազմասերիանոց հեռուստանախագիծ | 2009-2011 |
Պահանջվում է միլիոնատեր | ռեժիսոր, սցենարիստ | կատակերգություն | 2010 |
Հրեշտակների դպրոցը[1] | պրոդյուսեր | հեռուստասերիալ | 2011-2012 |
Էքստրասենսներ | հեղինակ, պրոդյուսեր | հեռուստանախագիծ | 2011 |
Փեսացուն կրկեսից | ռեժիսոր, սցենարիստ | կատակերգություն | 2011 |
Poker.Am | ռեժիսոր, սցենարիստ | կատակերգություն | 2012 |
Խաղից դուրս | պրոդյուսեր | բազմասերիանոց, արկածային ֆիլմ | 2013 |
Տնփեսա | պրոդյուսեր | սիթքոմ | 2013-2015 |
Ֆուլ հաուս | համահեղինակ | սիթքոմ | 2014-2019 |
Դոմինո | պրոդյուսեր | սիթքոմ | 2015-2017 |
Հյուսիս-հարավ | ռեժիսոր, սցենարիստ | գեղարվեստական ֆիլմ, կատակերգություն | 2015 |
Քավարան | հեղինակ | հեռուստասերիալ | 2017 |
Մահվան ջոկատ | հեղինակ | հեռուստասերիալ | 2019 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.