From Wikipedia, the free encyclopedia
Դանիել Զիբերտ (գերմ.՝ Daniel Siebert, մայիսի 4, 1984, Արևելյան Բեռլին[1]), գերմանացի ֆուտբոլային մրցավար, ՖԻՖԱ-ի մրցավար 2015 թվականից։
Դանիել Զիբերտ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Արևելյան Բեռլին[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | ֆուտբոլային մրցավար |
Daniel Siebert Վիքիպահեստում |
Ծնվել է Բեռլինում, աշխատել է «Նորդ Օստ Բեռլին» ակումբի մրցավար։ 1998 թվականից աշխատում է որպես մրցավար։ 2007 թվականին ընդգրկվել է Գերմանիայի ֆուտբոլային միության մրցավարների ցանկում։ 2009 թվականին իր նորամուտը նշեց երկրորդ Բունդեսլիգայում։ 2012/2013 մրցաշրջանի համար նշանակվել է Բունդեսլիգայի մրցավար, իր նորամուտը նշել է որպես մրցավար «Շալկե 04»-«Աուգսբուրգ» խաղում, ցույց է տվել երեք դեղին քարտ[2]։
2014 թվականի հոկտեմբերի 24-ին պաշտոնապես փոխարինեց Վոլֆգանգ Շտարկին ՖԻՖԱ-ի մրցավարների ցանկում[3] և դարձավ ՖԻՖԱ-ի ամենաերիտասարդ գերմանացի մրցավարը[4]։ 2015 թվականի մայիսի 29-ին իր նորամուտը նշեց միջազգային մակարդակով՝ սպասարկելով ԵԱ-2015 (Մ19) որակավորման փուլի Պորտուգալիա-Թուրքիա հանդիպումը[5]։ Հունիսի 9-ին աշխատել է Լյուքսեմբուրգի և Մոլդովայի միջև ՖԻՖԱ-ի ընկերական խաղում[6]։
Եվրո-2020-ի ընթացքում սպասարկել է 3 հանդիպում։ Վարել է D խմբի[7], Շոտլանդիա-Չեխիա, E խմբի Շվեդիա-Սլովակիա[8] և 1/8 եզրափակչի Ուելս-Դանիա խաղերը։ Հայտնվել է Աշխարհի 2022 թվականի առաջնության մրցավարների ցուցակում[9][10][11][12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.