գործիք From Wikipedia, the free encyclopedia
Դանակ (փոխառություն իրանական աղբյուրից՝ dānak < dāna-ka (հնդեվրոպական dā - «բաժանել, կտրել»[1]), կտրող գործիք, որի աշխատող մասը շեղբն է՝ պինդ նյութի շերտ (հիմնականաում՝ մետաղ), մեկ կամ մի քանի կողմից սայրով։ Կազմության հիմնական բաղկացուցիչներն են սայրը և դաստապանը։ Շեղբը կարող է ունենալ ընգծված ծակող սայր։
Դանակները հայտնի են պալեոլիթի ժամանակաշրջանից։ Առաջին դանակները քարի (առավել հաճախ կայծքարե) շերտատված կտորներ էին, որոնք հետագայում ստացել են նշաձև տեսք։ Ավելի ուշ դանակներին սկսել են ամրացնել փայտե և ոսկրե դաստապան։ Լայն օգտագործում են ունեցել նաև ոսկրե, փայտե և բամբուկե դանակներ։ Մոտ 5000 տարի առաջ մարդ սկսել է մետաղ ստանալ և մշակել, ու սկսել է դանակներ պատրաստել պղնձից և բրոնզից։ Հարավային Ամերիկայի տարածքում դանակներ են պատրաստել նաև ոսկուց։ Երկաթե դարի ժամանակ մետաղյա դանակը կամաց-կամաց դուրս է մղել բրոնզե դանակին։ Արդյունաբերական հեղափոխության սկզբից տնայնագործական դանակները փոխարինվել են գործարանայիններով, փոխվել է նրանց նյութն ու կառուցվածքը։ Առաջնային չափանիշ են դարձել դանակի արտադրության տեխնոլոգիականությունն ու ինքնարժեքի իջեցումը։ Շատ շուտով դանակների արտադրության ավանդական կենտրոններին ավելացել են Շեֆիլդը Անգլիայում, Զոլինգենը Գերմանիայում, Էսկիլստունը Շվեդիայում, Վորսման ու Զլատաուստը Ռուսաստանում և այլն։
2005 թվականին «Ֆորբս» ամսագիրը իր ընթերցողների, ապա ավագ խմբագիրների ու փորձագետների շրջանում հարցում է անցկացրել, թե ո՞ր գործիքը կամ իրն է առավել ազդել մարդուկթյան պատմության վրա։ Հարցման արդյունքում մարդու ստեղծած ամենակարևոր իրերի ցանկում առաջին տեղը գրավել է դանակը[2][3]։
Դանակը բաղկացած է շեղբից (1) և դաստապանից (2)։ Եթե դանակի շեղբը վերջում ավարտվում է սեպաձև մեկ կետում, ապա այդ կետը կոչվում է շեղբի ծայր կամ բերան (3)։ Շեղբի սրված մասը կոչվում է սայր (4) կամ կտրող սայր։ Սայրը լինում է հարթ կամ ատամնավոր ։ Շեղբի դեպի սայր նեղացող հարթությունը կոչում են էջք (спуск) (5)։ Սայրին հակառակ գտնվող կողմը կոչվում է կռնակ (6)։ Հաճախ շեղբի կողային մակերեսին ակոսներ (7) են արվում, որոնք թեթևացնում են շեղբը։ Շեղբի չսրված մասը, որը հարում է դաստապանին կոչվում է հենահիմ կամ կրունկ (8)։ Ձեռքով դանակը բռնելու հատվածը կոչվում է կոթ, դաստակ կամ դաստապան։ Շեղբի և դաստակի արանքում գտնվում է խաչարդը (крестовина) (9), այն հաճախ սուսերի նմանությամբ երախակալ կամ դաստապան են անվանում, որը պաշտպանում է դաստակը։ Շեղբի այն մասը, որ գտնվում է դաստապանի մեջ կամ որին ինչ որ ձևով ամրանում դաստապանը կոշվում է շեղբի պոչ։ Չծալվող դանակի շեղբը դաստապանին ամրացնելու հիմնական ձևերը երկուսն են՝ խրվող, երբ երկայնակի անցքի մեջ մտցվում է շեղբի պոչը, և թերթավոր, երբ շեղբի պոչին երկու կողմից ամրացվում են նրա ձևը կրկնող թիթեղներ։ Դաստապանի ափի և շեղբի կռնակի կողմի հատվածը կոչվում է մեջք, իսկ հակառակ կողմը, սայրի կողմից կոչվում է դաստապանի փորիկ։ Դաստապանի շեղբից ամենահեռու կետը կոչվում է գլխիկ (10)։ Հաճախ գլխիկի մեջ անցք է լինում, որով դաստապանածոպ (11) է անցնում[4][5][6]։
Ըստ ձևի կարելի է առանձնացնել շեղբի հետևյալ տեսակները՝
Ըստ հատման կարելի է առանձնացնել շեղբերի հետևյալ տեսակները՝
Պատյանը դանակը մեջը դնելու և պահելու կամ փչանալուց՝ վնասվելուց պահպանելու համար է։ պատյանի հիմնական ֆունկցիաներն են՝
Պատյանի դասական նյութեր են փայտը և առավել հաճախ կաշին։ Օգտագործվում են նաև մետաղ, կտոր, ստվարաթուղթ և պլաստմասա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.