From Wikipedia, the free encyclopedia
Դալմատին, շան ցեղատեսակ, որը տարբերվում է իր սև կամ մոխրագույն պտերով և շատ նման է ժամանակակից դալմատիններին[3]։ Այս ցեղատեսակը հայտնի է եղել դեռևս հին աշխարհում։ Օրինակ՝ Հունաստանում կատարված պեղումների արդյունքում գտնված նկարները թույլ էին տալիս մարդկանց կողքին նկատել նմանատիպ կենդանինների, որոնք շատ նման են ժամանակակից դալմատին շներին։ Իսկ դա նշանակում է, որ դալմատինները արդեն մի քանի հազարամյակ է ինչ գոյություն ունեն։ Դալմատինները ակտիվ շներ են և պահանջում են երկար զբոսանքներ մաքուր օդին։
Դալմատին | |
---|---|
Տեսակ | շան ցեղատեսակ |
Այլ անուններ | Դալ |
Մականուններ | Պտավոր շուն Հրշեջ շուն |
Բնաշխարհ | Խորվաթիա[1] |
Առանձնահատկություններ | |
Հասակ արու | 58–61 սմ[2] |
Մորթի | Սպիտակ |
Գույն | սև պտեր |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Դալմատինի մարմինը լայն է[3], լավ սահմանված, մկանուտ, տոկուն և կենսուրախ։ Երբ լիովին հասունանում է, ըստ American Kennel Club-ի ստանդարտների, այն ունենում է 48-58 սմ հասակ և ինչպես միշտ որուն ավելի մեծ է լինում քան էգը[4]։ Մարմինը երկար է, ուսերը հետ ընկած։ Դալմատինի թաթերը կլոր են, լավ ցցված ոտքի մատներով, սուր եղունգները սովորաբար սպիտակ են, կամ այն գույնի, ինչ պտերն են։ Բարակ ակաջները գտնվում են վերևում և գլխին մոտ։ Աչքերի գույները տատանվում են շագանակագույնի, դեղնավունի կամ կապույտի մեջ։ Լինում է նաև, երբ մի աչքը լինում կապույտ, մյուսը շագանակագույն, կամ այլ համադրություններ[5]։
Դալմատինը ծնվում է սպիտակ մորթիով և իրենց առաջին պտերն առաջանում են ծնվելուց 3-4 շաբաթ անց։ Մեկ ամիս անց նրանք համարյա ունենում են իրենց բոլոր պտերը, սակայն դեռ շարունակում են մեծանալ և զարգանալ։ Պտերի չափերը տատանվում են 3-6 սմ-ի մեջ, որոնք սև են կամ շագանակագույն (մոխրագույն), իսկ մորթին սպիտակ է։
Դալմատինների մորթին կարճ է և խիտ։ Նրանց կոշտ մազերը հաճախ կպնում են գորգերին, հագուստին կամ այլ պարագաների, որոնք դժվար է մաքրել։ Այլ, ավելի հազվադեպ հանդիպող գույները ներառում են կապույտ (մոխրագույն կապույտ), եռագույն (հոնքերի, այտերի, ոտքերի և կրծքավանդակի շագանակագույն բծերով) և նարնջագույն կամ կիտրոն (մուգից մինչև գունատ դեղին գույն)։ Գունավոր բծերը կարող են հայտնվել մարմնի ցանկացած մասում, հիմնականում գլխի կամ ականջների վրա և ամբողջական գույն են։ Բծերը տեսանելի են հենց սկզբից և չեն ներկայացնում մի շարք հարակից կետեր։
Դալմատինները ունենում են 9-13 ձագ[6]։
Առողջություն Ինչպես և մյուս ցեղատեսակները, դալմատինները ևս առողջական որոշակի խնդիրներ ունեն, օրինակ ՝ խլություն, ալերգիա և միզուղիների հետ խնդիրներ (քարեր)։ Հեղինակավոր բուծողները թեսթավորում են անում, համոզվելու համար, որ իրենց քոթոթները լսում են։ Ամերիկյան Dalmatian Club- ը նշում է, որ դալմատինների կյանքի միջին տևողությունը 11-ից 13 տարի է, չնայած ոմանք կարող են ապրել 15-ից 16 տարի։ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ցեղատեսակի առողջության ուսումնասիրությունները ցույց են տալիս, համապատասխանաբար, 9,9 և 11,55 տարվա կյանքի տևողություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.