Դադիվանք (գյուղ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դադիվանք, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[1], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4][5]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր[1], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[6]։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Դադիվանք | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյան | |
Համայնք | Քելբաջարի շրջան | |
ԲԾՄ | 1053 մետր | |
Բնակչություն | 136 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 95 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձր լեռնային է։ Դադիվանք համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։
Առկա են մոլիբդենի հանքային պաշարներ։
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Շահումյանի շրջանի Դադիվանք բնակավայրերը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[2][3][4][5][7]։
2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և որԴադիվանք գյուղում գտնվող Դադիվանքը վերցնում է իր անձնական պաշտպանության ներքո և այնտեղ կտեղակայվեն ռուս զինծառայողներ[8]։ Ըստ պայմանավորվածության Դադիվանքում հոգևոր ծառայություն են իրականացնելու հայ առաքելական եկեղեցու հոգևորականները, իսկ հայ ուխտավորները ռուս զինծառայողների ուղեկցությամբ կարող են այցելել վանական համալիր[9][10]
Մինչև 2021 թվականի մայիսը հայերը ռուս զինծառայողների ուղեկցությամբ կարողանում էին այցելել Դադիվանք, սակայն դրանից հետո ադրբեջանցիներն արգելել են այցելությունները, իսկ վանքում մնացած հոգևորականներին չեն թույլատրում փոխարինել[11]։
Դադիվանք վանական համալիրը հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր է, գտնվում է Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Հիսուս Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում[12]։ Վերջինի մասունքները գտնվել է վանական համալիրի վերանորոգման ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանքի եկեղեցիներից մեկի խորանի տակ[13]։
Վանական համալիրը կազմված է գլխավոր կառույց հանդիսացող Կաթողիկե Սուրբ Նշան եկեղեցուց, գմբեթավոր փոքր եկեղեցուց, միանավ եկեղեցուց, Սուրբ Դադի եկեղեցուց, տաճարից, գավթից, զանգակատնից, իշխանական ապարանքից և այլ շինություններից[12][14]։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, կա բուժաշխատող, գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 18 աշակերտներ։
2015 թվականին Դադիվանք համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 136 մարդ, ընդհանուր հաշվով 26 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[15].
Տարի | 2008 | 2009 | 2010 | 2015 | 2021 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 88 | 84 | 101 | 136 | 0[Ն 1] |
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 2] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.