հայ խորհրդային երկրաբան, ինժեներ-շինարար From Wikipedia, the free encyclopedia
Գևորգ Եսայու Տեր-Ստեփանյան (ապրիլի 3, ապրիլի 16, ապրիլի 3, 1907, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 2006), հայ խորհրդային երկրաբան, ինժեներ-շինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1960), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1996), թղթակից անդամ (1977); ՄԱԿ անդամ 1949 թվականից։
Գևորգ Տեր-Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1907 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 2006 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երկրաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | Երկրամեխանիկա |
Ալմա մատեր | Վրաստանի տեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
1931 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկի ինստիտուտը։ Տեր-Ստեփանյանը զբաղվել է գիտական և մանկավարժական գործունեությամբ Թիֆլիսում (1930-1931) և Լենինգրադում (1932-1936, 1939-1945), աշխատել է Իրանում (1937-1939)։ 1945 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ինստիտուտներում որպես ինժեներական երկրաբանության բաժնի վարիչ, 1964 թվականից՝ երկրամեխանիկայի լաբորատորիայի վարիչ։ Դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (1959-1972)։
Տեր-Ստեփանյանի աշխատությունները նվիրված են լանջերի կայունությանը և սողանքային երևույթներին։ Նա մշակել է սողանքների տեղաշարժի դիտարկման դիֆերենցիալ մեթոդը, բացահայտել սողանքների նախնական փուլը, առաջարկել լանջերի խորքային սողքի վարկածը, սողանքների կանխագուշակման և նրանց դեմ պայքարի ձևերը։ Տվել է ուղղագիծ սանդղակներով շղթայավոր նոմոգրամների և գրունտի սողքի ստրուկտուրային տեսությունները։ Տեր-Ստեփանյան «Գեոմեխանիկայի պրոբլեմներ» գիտական աշխատությունների ժողովածուի պատասխանատու խմբագիրն է, «Ինժեներնայա գեոլոգիա» («Инженерная геология», Մոսկվա), «Գեոտեքնիք» («G6otechnique», Լոնդոն), «Ատուդիա գեոտեքնիկա» («Տէս- dia geotechnica», Վրոցլավ) ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ, ԽՍՀՄ ԳԱ ինժեներական երկրաբանության և հիդրոերկրաբանության գիտխորհրդի սողանքային հանձնաժողովի նախագահը (1968 թվականից)[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.