Remove ads
հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Հայկի Գրիգորյան (օգոստոսի 28, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 2, 2019), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1987)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1966)[1]։
Գրիգորի Գրիգորյան | |
---|---|
Ի ծնե | Գրիգոր Հայկի Գրիգորյան |
Ծնվել է | օգոստոսի 28, 1936 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 2, 2019 (82 տարեկան) |
Կրթություն | ՀԱՊՀ |
Պարգևներ | |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1975-1985 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի, 1985-1991 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի տեղակալ։ 1993-1999 թվականներին՝ Զվարթնոց օդակայանի գլխավոր ճարտարապետ։ 1968 թվականից դասախոսում է ԵՊՃՇՀ-ում (պրոֆեսոր՝ 2003 թվականից)[2][3]։
Գրիգորյանի նախագծերով Երևանում իրականացվել են «Զվարթնոց» օդանավակայանի հրապարակի վերակառուցումն ու վարչական շենքերը (1993-1998 թվականներ), «Եռանկյունի» հյուրանոցային համալիրը (1998), Արմեն Աղալյանի հետ՝ Հայ-պետտրանսնախագիծ (1967), Հայպետջրնախագիծ (1969), Կապի նախագծային (1970, այժմ՝ ԱրմենՏել), էլեկտրոնային արդյունաբերության (1971) ինստիտուտները, միջքաղաքային ավտոմատ հեռախոսային կայանը (1971) և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.