From Wikipedia, the free encyclopedia
Մաթեմատիկայում գրաֆը մի շարք օբյեկտների վերացական ներկայացումն է, որտեղ մի քանի զույգ օբյեկտներ կապված են հղումներով։ Փոխկապակցված օբյեկտները ներկայացվում են մաթեմատիկական աբստրակցիաների միջոցով, որոնք կոչվում են գագաթներ և կողեր։ Սխեմատիկ տեսքով գրաֆը կարելի է պատկերել որպես մի շարք կետերի (dots) և դրանք միացնող գծերի կամ կորեր միջոցով։ Գրաֆերն մեկն են այն օբյեկտներից, որոնք ուսումնասիրվում են Դիսկրետ մաթեմատիկա բաժնում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գրաֆի կողերը կարող են լինել ուղղորդված (ասիմետրիկ) կամ ոչ-ուղղորդված (սիմետրիկ)։ Օրինակ, եթե որպես գրաֆի գագաթներ համարենք երեկույթին մասնակցող մարդկանց, և ասենք գագաթների միջև գոյություն ունի կող, եթե կա ձեռք-սեղմում, ապա սա ոչ-ուղղորդված գրաֆի օրինակ է, որովհետև եթե մարդկանցից մեկը սեղմեց մյուսի ձեռքը, ապա երկրորդ անձն էլ սեղմեց առաջինի ձեռքը։ Մյուս կողմից, եթե գագաթները ներկայացնող մարդկանց միջև հարաբերությունը սահմանենք որպես Ա մարդը ծանոթ է Բ անձի հետ, ապա այս ձևով սահմանված գրաֆը կլինի ուղղորդված, քանի որ երբ Ա անձը ճանաչում է Բ մարդուն, ապա այստեղից չի հետևում, որ Բ մարդն էլ է ճանաչում Ա մարդուն։
Գրաֆը Գրաֆների տեսություն բաժնի հիմնական ուսումնասիրվող թեման է[1]։
Գաղափարապես գրաֆը ձևավորվում է գագաթներով և դրանք միացնող կողերով։
Ֆորմալ գրաֆը բազմությունների զույգ է՝ (V,E), որտեղ V-ն գագաթների բազմությունն է և E-ն կողերի բազմությունն է, որոնք ձևավորվում են գագաթների զույգով։ E-ն մուլտիբազմություն է, այսինքն՝ նրա էլէմենտները կարող են հանդիպել ավելի քան մեկ անգամ։ Գրաֆի գագաթները կարող ենք նշանակել լատինական այբուբենի տառերով։ Մեր օրինակում կնշանակենք հետևյալ կերպ՝ v1,v2,...vn ։ Ելնելով նախորդ օրինակից մեր գրաֆը կունենա հետևյալ տեսքը՝
Նմանակերպ մենք կարող ենք նշանակել գրաֆի կողերը լատինական այբուբենի տառերով՝ e1,e2,...en։
Գրաֆի ներկայացումը հարևանության մատրիցի միջոցով G=(V,E) գրաֆի հարևանության մատրիցը nxn չափանի մատրից է՝ D=(dij), որտեղ n-ը G գրաֆի գագաթների քանակն է՝ V={v1,v2,....vn} և dij vi և vj գագաթների միջև կողերի քանակը։ Մասնավորապես dij=0, երբ vi և vj գագաթների միջև կող գոյություն չունի։
Ոչ ուղղորդված գրաֆի D մատրիցը սիմետրիկ է այսինքն՝ DT = D։ Ակնհայտ է, որ հարևանության մատրիցը որոշում է գրաֆն ամբողջությամբ։
G ուղղորդված գրաֆի հարևանության մատրիցը՝ D=(dij) մատրիցն է, որտեղ dij այն ուղղորդված կողերի քանակն է, որոնք դուրս են գալիս vi գագաթից և գնում են դեպի vj գագաթը։
G=(V,E) գրաֆի լրացում կանվանենք ┌G(V,┌E), որտեղ ┌E-ն այն կողերի բազմությունն է, որոնք առկա չեն G գրաֆում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.