From Wikipedia, the free encyclopedia
Քլեր Էլիս Բուշե (անգլ.՝ Claire Elise Boucher, մարտի 17, 1988, Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1]), ավելի հայտնի որպես Գրայմս (անգլ.՝ Grimes), կանադացի երգիչ, երաժիշտ, երգահան, երաժշտական հոլովակների ռեժիսոր և պրոդյուսեր[2][3][4]։
Գրայմս | |
---|---|
Գրայմսը 2011 թվականի հոկտեմբերին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Grimes |
Ի ծնե անուն | Քլեր Էլիս Բուշե |
Նաև հայտնի է որպես | Grimes |
Ծնվել է | մարտի 17, 1988 (36 տարեկան) Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1] |
Երկիր | Կանադա |
Ժանրեր | Սինթփոփ, արթ փոփ, դրիմ փոփ, էքսպերիմենտալ փոփ |
Մասնագիտություն | |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ |
|
Գործունեություն | 2009-ներկա |
Լեյբլ |
|
Կրթություն | ՄաքԳիլի համալսարան |
Կապված | d'Eon, Բրուք Քենդի, Blood Diamonds, Majical Cloudz, Նիքոլ Դոլլանգանգեր, HANA |
Պարգևներ | |
Կայք | grimesmusic.com |
Grimes Վիքիպահեստում |
Ծնվել է և մեծացել Վանկուվերում, անդըրգրաունդ երաժշտական աշխարհում առաջին անգամ հայտնվել է Մոնրեալի ՄաքՋիլլ համալսարանում սովորելու տարիներին և այս շրջանում էլ սկսել է ձայնագրել իր էքսպերիմենտալ երաժշտությունը։
Arbutus Records-ի միջոցով 2010 թվականին Գրայմսը արձակում է իր Geidi Primes և Halfaxa ալբոմները, ինչպես նաև 4AD-ի հետ պայմանագիր կնքում 2011 թվականին։ Իր երրորդ ստուդիական ալբոմը՝ Visions-ը (2012), և նրա սինգլներ Genesis-ն ու Oblivion-ը արժանացան քննադատների կողմից համատարած գովեստի․ ալբոմը անվանվեց «տարվա ամենատպավորիչ ալբոմներից մեկը» New York Times-ի կողմից[5], նոմինացվեց Փոլարիս մրցանակի համար, արժանացավ Juno Award-ի՝ որպես «Տարվա էլեկտրոնիկ ալբոմ»[6]։ Նրա չորրորդ ստուդիական ալբոմը՝ Art Angels-ը, դուրս եկավ 2015 թվականին և դարձավ Գրայմսի առայժմ ամենաբարձր գնահատված պրոյեկտը ԱՄՆ-ում՝ չարթերում 36-րդ տեղը գրավելով։
Քննադատները և լրագրողները արժևորում են Գրայմսի երաժշտությունը վոկալ էլեմենտների ատիպիկ կոմբինացիաների համար, ինչպես և նշում նրա բազմաժանր ազդեցությունները՝ էլեկտրոնիկայից մինչև փոփ, հիփ հոփից ու R&B-ից մինչև միջնադարյան երաժշտություն։ 2013 թվականին Գրայմսը արժանացավ Webby Award-ի՝ որպես Տարվա արտիստ[7]։
Բուշեն ծնվել և մեծացել է Կանադայի Վանկուվեր քաղաքում[8][9]։ Նա ունի քվեբեքյան, ուկրաինական, ռուսական և իտալական արմատներ[10][11][12]։ Նա ավարտել է Լորդ Բինգի միջնակարգ դպրոցը[13] և 11 տարի բալետ սովորել[14]։ 2006 թվականին՝ 18 տարեկանում, տեղափոխվել է Քվեբեքի Մոնրեալ քաղաք՝ ՄաքՋիլլ համալսարանում նյարդաբանություն, փիլիսոփայություն և ռուս գրականություն սովորելու[9][15][16]։ Իր ինտերվյուներում Գրայմսը բացատրում է, որ երաժշտության հետ առաջին անգամ ասոցիացվել է մի ընկերոջ միջոցով, ով խնդրել է իր համար բեքվոկալ լինել, ինչի փորձառությունից հետո Քլերը խնդրել է վերջինիս ուտելիքի դիմաց իրեն տալ GarageBand-ի տարրական գիտելիքներ, որոնք էլ յուրացնելով՝ անցել է սեփական էքսպերիմենտալ երաժշտությունը ստեղծելուն։ Ժամանակի հետ ավելի խորանալով երաժշտության մեջ՝ Բուշեն շուտով բաց է թողնում համալսարանի դասերի մեծ մասը՝ ներկայանալով միայն քննություններին, որն էլ հանգեցնում է սկզբում համալսարանի ղեկավարության կողմից պատժիչ գործողությունների, և ի վերջո՝ համալսարանից հեռացմանը[17]։ Մնալով Մոնրեալում՝ Գրայմսը իր ընկերների հետ սկսում է համերգներ տալ Lab Synthèse-ում, որը հենց իրենք էլ հիմնել էին, և որը գտնվում էր լքված տեքստիլ գործարանում, որից դուրս էր եկել Artubus Records-ը[18]։
Գրայմսի դեբյուտ ալբոմը՝ Geidi Primes-ը, թողարկվել է 2010 թվականին Artubus Records-ի կողմից՝ կասետի վրա։ Ավելի ուշ նույն թվականին Գրայմը թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ Halfaxa-ն, կրկին Artubus-ի միջոցով։ 2011 թվականին դուրս է գալիս Գրայմսի և d'Eon-ի համատեղ 12"-ը՝ Darkbloom-ը։ Թեև տարածված էր կարծել, որ Բուշեի կեղծանունը հարգանքի տուրք է Քեն Գրայմսին՝ չինստիտուցիոնալիզացված նկարչին, ով հայտնի է իր այլմոլորակային պատկերներով[19], 2014 թվականի դեկտեմբերին նա բացահայտեց, որ անունը եկել է նրանից, որ իր MySpace-ի էջում հաճախ էր տեսնում գրայմ երաժշտական ժանրի երգեր, չնայած այն ժամանակ չգիտեր, թե ինչ ժանր է դա։ 2011 թվականի օգոստոսին Գրայմսը վերահրատարակեց իր առաջին ալբոմը No Pain in Pop Records-ի միջոցով՝ առաջին անգամ CD և վինիլային ֆորմատով[20]։ Նույն թվականին նա մասնակցություն ունեցավ Majical Cloudz-ի Dream World սինգլում[21] և համագործակցեց DJ/պրոդյուսեր Blood Diamonds-ի հետ[22][23]։
Նա համաձայնություն ձեռք բերեց 4AD ձայնագրման լեյբլի հետ 2012 թվականի հունվարին։ Նրա երրորդ ամբողջական ստուդիական ալբոմը՝ Visions-ը, թողարկվեց հունվարի 31-ին Կանադայում Artubus-ի միջոցով, մինչդեռ մնացած ամեն տեղ այն թողարկվեց 4AD-ի միջոցով հաջորդ երկու ամիսների ընթացքում[24]։ Ալբոմը հաջողություն ունեցավ և քննադատական բարձր գնահատականի արժանացավ՝ հայտնվելով բազմաթիվ երաժշտական պարբերականների տարեվերջյան ցուցակներում։ NME-ն այն ներառեց բոլոր ժամանակների 500 մեծագույն ալբոմների 2013 թվականի ցուցակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.