From Wikipedia, the free encyclopedia
«Գտիր ապաստան» (անգլ.՝ Take Shelter). Ջեֆ Նիկոլսի դրամատիկ ֆիլմը։ Պրեմիերան կայացել է 2011 թվականի հունվարին «Սանդենս» փառատոնի ժամանակ[11][12]։
Գտիր ապաստան անգլ.՝ Take Shelter | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2][3][…], հոգեբանական թրիլեր և ապոկալիպտիկ ֆիլմ |
Թվական | հունվարի 24, 2011[4], մարտի 22, 2012[5] և սեպտեմբերի 30, 2011[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեֆ Նիկոլս[2][3][6][…] |
Պրոդյուսեր | Սոֆյա Լին |
Սցենարի հեղինակ | Ջեֆ Նիկոլս |
Դերակատարներ | Մայքլ Շենոն[2][7][6][…], Ջեսիկա Չեսթեյն[2][7][6][…], Շի Ուինգհեմ[2][7][8][…], Քեթի Բեյքեր[2][7], Ռեյ ՄակՔինոն[7], Քեթի Միքսոն[2][7][8], Լիզա Գեյ Համիլթոն[2][7] և Քեն Սթրանք[9] |
Օպերատոր | Ադամ Սթոուն |
Պատմվածքի վայր | Օհայո |
Նկարահանման վայր | Օհայո |
Կինոընկերություն | Hydraulx |
Տևողություն | 121 րոպե[10] |
Բյուջե | 4 750 000 $ |
Շահույթ | 5 000 000 $ |
Պաշտոնական կայքէջ | |
Take Shelter Վիքիպահեստում |
Կերտիսը սովորական աշխատող է, ով ապրում է Օհայոյի մոտ մի փոքրիկ քաղաքում՝ իր կնոջ՝ Սամանտայի և աղջկա՝ Հաննայի հետ, ով վերջերս կորցրել է լսողությունը։ Նրանք երջանիկ կյանքով էին ապրում, քանի դեռ Կետրիսը չէր սկսել գիշերը մղձավանջային երազներ տեսնել մեծ փոթորիկի մասին, որին զոհ է գնում իր ընտանիքը։ Ամեն անգամ նա իրեն շատ վատ է զգում և սկսում կասկածել, որ խելագարվում է։ Բոլորն են սկսում նրան խելագարի տեղ դնել։ Բայց Կետրիսը որոշում է դրսում փոթորկից ապաստարան կառուցել, որը իրեն և իր ընտանիքին կպաշտպանի փոթորկից։
Կերտիսի մոտ անընդհատ այն զգացողությունն է լինում, որ փոթորիկ է լինելու, և ընտանիքին էլ զգուշացնում է դրա մասին։ Մի անգամ թռչունները երամով ընկնում են ցած. ըստ Կետրիսի՝ դա ևս փոթորիկի նշան է։ Նա վերցնում է ընտանիքին և գնում ապաստարանը, որտեղից միայն մի քանի օր անց են դուրս գալիս։ Կինը համոզում է նրան, որ փոթորիկ չի լինելու և տանում հոգեբանի մոտ։ Հոգեբանն ասում է, որ Կետրիսին հանգիստ է հարկավոր։ Նրանք ընտանիքով գնում են ծովափ։ Այստեղ նրա դուստրը խաղալիս ավազի վրա գրում է «փոթորիկ» բառը։ Կետրիսը ճիշտ էր կանխազգում, իրոք փոթորիկ է լինում... Բայց արդեն ուշ էր, ապաստարանն էլ՝ շատ հեռու։
Դերասանը | Դերը |
---|---|
Մայքլ Շեննոն | Կուրտիս Լա Ֆորչե |
Ջեսսիկա Չաստին | Սամանտա Լա Ֆորչե |
Քեթի Միքսոն | Նեթ |
Շեա Վիգհամ | Դևարթ |
Քեթի Բեյքեր | Սառա |
Լիզա Գեյ Համիլթոն | Քենդրա |
Թովա Սթևարթ | Հաննա Լա Ֆորչե |
Ստյուարտ Գրիր | Արմի Դեյվ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.