From Wikipedia, the free encyclopedia
Գորոդկի, չուշկի, ռուսական ժողովրդական մարզախաղ։ Խաղում են զույգ կամ հնգական մարդուց բաղկացած երկու թիմով։ Գորոդկի խաղալու համար հարկավոր է ունենալ ծեծաններ (թիմին՝ երկուական) և գլաններ (հնգական)։ Գլանները սահմանված ֆիգուրներով դասավորում են 25X2 մետր չափսերով հրապարակներում («քաղաքներում»՝ այստեղից էլ «городки» անվանումը)։ Խաղի էությունն է՝ համեմատաբար քիչ հարվածներով ավելի շատ գլաններ դուրս բերել «քաղաքից»։ Մրցումներն ունենում են երկու խաղափուլ։ Հավասար միավորների դեպքում խաղարկվում է վճռական խաղափուլը։ 1936 թվականին հիմնվել է Գորոդկիի համամիութենական սպորտային ֆեդերացիա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 181)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորոդկի» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.