գերմանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Գյունտեր Թեոդոր Նետցեր (գերմ.՝ Günter Theodor Netzer, սեպտեմբերի 14, 1944[1][2][3][…], Մյոնխենգլադբախ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Գերմանական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը, Գերմանիայի կրկնակի լավագույն ֆուտբոլիստը։ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։ Ըստ ՖՊՎՄՖ հարցման, զբաղեցնում է 93-րդ տեղը 20-րդ դարի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների շարքում։ Կարիերան ավարտելուց հետո աշխատել է «Համբուրգի» մարզական տնօրեն (1978-1985)։ Նրա օրոք թիմը երեք անգամ դարձել Է Գերմանիայի չեմպիոն (1978/79, 1981/82, 1982/83), իսկ 1982/83 մրցաշրջանում նվաճել է Եվրոպական չեմպիոնների գավաթը։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 14, 1944[1][2][3][…] (80 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Մյոնխենգլադբախ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ | |||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | |||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Որպես խաղացող հայտնի է դարձել 1972/73 թվականների Գերմանիայի գավաթի՝ «Բորուսիայի» (Մյոնխենգլադբախ) և «Քյոլնի» միջև եզրափակիչ խաղին իր մասնակցությամբ։ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Հենես Վայսվայլերը մեկնարկային կազմում դաշտ չի թողել Նետցերին, քանի որ մոր մահվան պատճառով ֆուտբոլիստը չի մարզվել թիմի հետ խաղի նախօրեին։ Հանդիպման ընդմիջմանը մարզիչը ցանկացել է հայտավորել Նետցերին, սակայն վերջինս մերժել է այդ առաջարկը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակի մեկնարկին Նետցերն առանց մարզչի հրահանգի ինքն է դուրս եկել խաղադաշտ՝ փոխարինելով Քրիստիան Կուլիկին և 94-րդ րոպեին հեռահար հարվածով հաղթանակ պարգևել (Բորուսիային) (2:1)[5][6]։
Նետցերը դարձել է գերմանական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը երկու անգամ անընդմեջ դարձել Է Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ։
1973 թվականին Գյունտեր Նետցերը միացել է Մադրիդի «Ռեալին». նա դարձել է ակումբի պատմության մեջ առաջին գերմանացի խաղացողը[7]։ Իսպանիայի հավաքականի հետ Նետցերը երկու անգամ հաղթել Է Լա Լիգան՝ 1975 և 1976 թվականներին, ինչպես նաև նվաճել Իսպանիայի գավաթը 1974 և 1975 թվականներին։ «Ռեալում» երեք մրցաշրջան անցկացնելուց հետո գերմանացին միացել է շվեյցարական «Գրասհոփեր» ակումբին Ցյուրիխից, որտեղ 1977 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[8]։
Գյունտեր Նետցերի նորամուտը ազգային հավաքականում տեղի է ունեցել 1965 թվականի հոկտեմբերին Ավստրիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Նա 1965-1975 թվականներին ներկայացրել է Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը 37 անգամ՝ այդ ընթացքում դառնալով 6 գոլի հեղինակ։ Հավաքականի կազմում Գյունտեր Նետցերը հաղթել է 1972 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում[9] և 1974 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։
ԳՖՀ հավաքական | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
1965 | 2 | 0 |
1966 | 2 | 0 |
1967 | 2 | 0 |
1968 | 7 | 0 |
1970 | 3 | 1 |
1971 | 8 | 3 |
1972 | 7 | 2 |
1973 | 1 | 0 |
1974 | 3 | 0 |
1975 | 2 | 0 |
Всего | 37 | 6 |
«Բորուսիա» Մյոնխենգլադբախ
«Ռեալ Մադրիդ»
ԳՖՀ հավաքական
«Ընտրությունների օր» կատակերգությունում նացիստական Գերմանիայի ռազմածովային ուժերի հորինված նավը կոչվում է Գյունտեր Նետցերի անունով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.