Գյուլիստան (Ջուղայի շրջան)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գյուլիստան (ադրբ.՝ Gülüstan), նախկինում խոշոր միջնադարյան հայաբնակ գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում, իսկ այժմ փոքր գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։
Գյուղ | ||
---|---|---|
Դաշտ | ||
Երկիր | Ադրբեջան | |
ԻՀ | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Ջուղայի շրջան | |
Համայնք | Ջուղայի շրջան | |
ԲԾՄ | 741 մետր | |
Բնակչություն | 482 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր էին | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գտնվում է Ջուղայից 1,5 կմ արևելք, Արաքսի ափին, կամրջի մոտ հարթ վայրում։
Միջին մեծության այս գյուղը տափարակ վայրում տեղադրված լինելու հանգամանքով կոչվել է Դաշտ կամ Դաշտի գյուղ։ Դաշտի բնակչությունը 1605 թվականին տարածաշրջանի այլ գյուղերի և քաղաքների հետ նույնպես բռնագաղթի ենթարկվեց։ Դաշտի տարածքը բավականին լավ է մշակվել և կանաչազարդ ու վարդերով պատված լինելու հետևանքով անվանվել է նաև Վարդուտ կամ Վարդուտի գյուղ։ Այս անվանումն էլ 19-րդ դարի կեսերից հետո, թարգմանվելով թուրքերենի, դարձել է Գուլիստան։
1881 թվականին հողային աշխատանքների կատարման ժամանակ այստեղ երևացել են Դաշտի եկեղեցու և այլ շինությունների հետքերը[2]։
Ծնունդով այստեղից Դաշտից էր 17-րդ դարի հեղինակ Ստեփանոս Դաշտեցին, որը մի շարք պատմական ու կրոնական աշխատությունների, բանաստեղծությունների ու հանելուկների հեղինակ է։ Իր բանաստեղծություններից մեկում Դաշտեցին հայրենի ծննդավայրի մասին նշել է[3].
Է անունն իմ Ստեփանոս,
Որ է Դաշտէն եղէ սերեալ, Թէպէտ հաւն իմ տեղափոխմամբ Ի յԱսպահան եղև տարեալ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.