Վարդաձոր, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք՝ 750 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1220 հեկտար։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 15 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 69 կմ հեռավորության վրա։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանք (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Վարդաձոր | ||
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Թարթառի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
ԲԾՄ | 713 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 193[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | վարդաձորցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային դասիչ | AZ5900 | |
Ավտոմոբիլային կոդ | 59 | |
|
Աշխարհագրություն
Համայնքը բարձր լեռնային է, ունի 2641,27 հա տարածք, որից 1489,81 հա գյուղատնտեսական նշանակության, 580,89 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 13 աղբյուրներ` «Սանդրած քոլեն», «Ցլլանեն», «Մելիքանց», «Օհանջանենց», «Քյահրիզ», «Բլբուլին ձորի», «Կարվինին», «Տոնունց», «Ծակ», «Քոռ», «Դերին բաղեն», «Փարսադոնովանց» և «Ճղպրոտեն»։
Առկա են պղնձի (կատարվում են հետազոտություններ), գրանոդիորիտների և ծծմբային կրաքարի հանքային պաշարներ։
Վարդաձորը Արցախյան ազատամարտում
1990-ին Վարդաձորում կազմավորվել է «Քաջավան» կամավորական ջոկատը (հրամանատար՝ Նորայր Դանիելյան), որի հիմքի վրա 1992-ի սեպտեմբերին ստեղծվել է Մարտակերտի պաշտպանական շրջանի 3-րդ մոտոհրաձգային գումարտակը։ Ջոկատն առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Քաջավան, Մարտակերտ, Ջանյաթաղ, Մեհմանա, Չլդրան և այլն) շրջանի և ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ Վարդաձորից հրամանատարներ են եղել Ա. Առուշանյանը, Ռ. Հակոբյանը։ Վարդաձորից զոհվել է 9 ազատամարտիկ[2]։
Բնակչություն
2015 թվականին Վարդաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 199 մարդ, կա 77 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում աշխատում է համայնքում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունում, ինչպես նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
Կան պատմամշակութային հուշարձաններ` Մելիք-Ալավերդյանների ամրոց (1799 թ.), գերեզմանոց (XII-XIII դդ.), Սբ. Հովսեփ եկեղեցի (XII-XIII դդ.), հաշվառված է 28 հուշարձան։ Գյուղի հարևանությամբ է Ս. Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), շրջակայքում կան պատմական հուշարձաններ, գյուղատեղիներ։
Հասարարակական կառույցներ
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, հիմնական դպրոց (կոչվել է Նորայր Դանիելյանի անունով), որտեղ սովորում էին 9 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.