From Wikipedia, the free encyclopedia
Գլիկոգեն, կենդանական օսլա, մարդու, կենդանիների[2] և սնկերի հիմնական էներգետիկ պահեստային շաքար։ Մարդու մոտ գլիկոգենն առաջին հերթին կուտակվում է լյարդի բջիջներում։ Սննդից հետո գլիկոգենը կազմում է հեպատոցիտների զանգվածի 8%-ը (100–120 գ մեծահասակի մոտ)[3]։
Հայտնաբերել է ֆրանսիացի ֆիզիոլոգ Կլոդ Բեռնարը (1857 թվականին)։ Մեծ քանակությամբ պարունակվում է կենդանիների լյարդում (1—20%), ավելի պակաս՝ մկաններում ու որոշ սնկերում և բակտերիաներում։ Գլիգոկենը հոմոբազմաշաքար է, կազմված a-D գլյուկոզի 6—20 հազարանոց մնացորդներից։ Սինթեզվում է լյարդում, մկաններում և այլ օրգաններում արյան գլյուկոզից հատուկ ֆերմենտների, կոֆերմենտների մասնակցությամբ, ճեղքվում է a ամիլազով կամ ֆոսֆորիլազով նա գոյացնում է գլյուկոզ ու գլյուկոզ-ֆոսֆատ։ Արյան շաքարի կայուն մակարդակը (80— 120 Վգ %) ապահովում եկ հիմնականում լյարդի գլիկոգեն սինթեզող ու քայքայող ֆերմենտները։ Վերջիններիս ակտիվությունը կարգավորվում է կենտրոնական նյարդային և ներզատիչ համակարգերի միջոցով։ Ադրենալինը և գլյուկագոնը ակտիվացնում են գլիկոգոկենի ճեղքումը, իսկ ինսուլինը՝ սինթեզը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.