Նեյրոգլիա

From Wikipedia, the free encyclopedia

Նեյրոգլիա

Նեյրոգլիա (գլիայի բջիջներ, ուղեկից բջիջներ, սոսնձող բջիջներ), (հունարեն՝ γλία, γλοία սոսինձ), կենտրոնական նյարդային համակարգում առանձին բջիջների խումբ, ոչ նեյրոնային բջիջներ։ Քանակով մինչև 10 անգամ գերազացում են նեյրոններին։

Արագ փաստեր Նեյրոգլիա, Լատիներեն անվանում ...
Նեյրոգլիա
Thumb
Լատիներեն անվանում Neuroglia
Փակել

Տեսակներ

Միկրոգլիայի բջիջներն ընդունակ են ֆագոցիտոզի, այդ պատճառով ունեն պաշտպանական նշանակություն[1]։ Տեղակայված են կենտրոնական նյարդային համակարգի բոլոր բաժիներում։

Հասուն տարիքում նեյրոգլիայի բջիջները կարող են կիսվել, ի տարբերություն նեյրոնների։ Սա հիմնավորվում է գլխուղեղի տարբեր վնասվածքների ժամանակ վնասված հատվածներում մեծաքանակ գլիայի բջիջների հայտնաbերմամբ։ Սակայն դա չի վերաբերվում գլիայի բոլոր բջիջներին։ Կան տվյալներ, որ գլխուղեղի որոշ բաժիներում (ջրաձիու գալար՝ հիպոկամպ) հնարավոր է նոր նեյրոնների առաջացում[2]։

Գլիայի բջիջները կազմում են կենտրոնական նյարդային համակարգի ծավալի մոտավորապես կեսը[3]։ Նեյրոգլիայի տարբեր տեսակի բջիջների քանակը նյարդային համակարգի տարբեր բաժիններում տարբեր է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.