From Wikipedia, the free encyclopedia
«Գլաձոր», գրական տարեգիրք (անկանոն պարբերականությամբ)։ Հրատարակել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի ուսանողները։ Լույս է տեսնում 1956 թվականից, Անթիլիասում (Լիբանան)։
Գլաձոր | |
---|---|
Ժանր | գրական տարեգիրք |
Բնօրինակ լեզու | արԵմտահայերեն |
Հրատարակման վայր | Անթիլիաս |
Հրատարակման տարեթիվ | 1956 թվականից |
Հիմնականում տպագրում է հաստատության սաների գրական փորձերը (պատմվածքներ, բանաստեղծություններ և այլն), մատենագրական֊բանասիրական վերլուծություններ (կրոնական տեսանկյունով) միջնադարի հայ պատմիչների և բանաստեղծների գործերի մասին, անդրադառնում է հայ եկեղեցու պատմությանն ու գործիչների կյանքին։ Տպագրում է նաև օտար հեղինակների գրական-գիտական ուսումնասիրությունները՝ դպրեվանքի ուսանողների թարգմանությամբ, ինչպես նաև հոդվածներ հայկական աղանդավորական հոսանքների մասին։ Տեղեկություններ է հաղորդում դպրեվանքի ներքին կյանքից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 90)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.