Գլադսթոն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գլադսթոն[2] (անգլ.՝ Gladstone), քաղաք ավստրիալական Քվինսլենդ նահանգի արևելյան հատվածում, համանուն շրջանի տեղական ինքնակառավարման կենտրոնը։ Ըստ 2008 թվականի մարդահամարի՝ բնակչությունը կազմել է 48796 մարդ[3], իսկ ողջ շրջանի բնակչությունը՝ 57,6 հազար մարդ (2008 թվական)[4]։ Մոտակա խոշոր քաղաքը Ռոքհեմփթոնն է (տեղակայված է 100 կմ դեպի հյուսիս-արևմուտք)։
Բնակավայր | ||
---|---|---|
Գլադսթոն | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Gladstone Region? | |
ԲԾՄ | 21 մետր | |
Բնակչություն | 34 703 մարդ (օգոստոսի 10, 2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+10 | |
| ||
Գլադսթոնը գտնվում է Կորալյան ծովի ափին, հյուսիսում՝ Քոլլիոփ (անգլ.՝ Calliope River) և հարավում՝ Բոյն (անգլ.՝ Boyne River) գետերի արանքում։ Այդ գետերի գետաբերանի միջև ընկած է խորահուն նավահանգիստ, որի շնորհիվ էլ առաջացել է Գլադսթոնը որպես ծովային նավահանգիստ-քաղաք։ Մոտակայքում գտնվող Քարթիս (անգլ.՝ Curtis Island) և Ֆեյսինգ (անգլ.՝ Facing Island) կղզիները նավահանգիստը լավ պաշտպանում են ալիքներից ու քամիներից։
Գլադսթոն նահանգում՝ ափից 50 կմ հեռավորության վրա, սկսվում է Մեծ արգելախութը, որն «այցեքարտ» է Քվինսլենդի զբոսաշրջային բիզնեսի համար։
Նախքան եվրոպացիների՝ Գլադսթոնի շրջան հայտնվելը, բնակվում էին բաիալի և գորենգ-գորենգ ցեղերի ավստրիալական աբորիգենները։
Գլադսթոնի ափերի մոտակայքով նավարկող առաջին եվրոպացին եղել է Ջեյմս Կուկը։ Դա եղել է 1770 թվականի մայիսին, նրա առաջին շուրջերկրյա նավարկության ժամանակ։ Գլաթոսնի նավահանգիստ այցելած առաջին եվրոպացին եղել է Մեթյու Ֆլինդերսը (անգլ.՝ en:Matthew Flinders)։ Դա եղել է 1802 թվականի օգոստոսին, նրա՝ 1801-1803 թվականներին Ավստրիալիայի շուրջ առաջին նավարկության ժամանակ։ Նա այդ վայրն անվանել է «Փորթ-Քյուրթիս»՝ Ծովակալ Ռոջեր Քյուրթիսի (անգլ.՝ Roger Curtis) պատվին։ 1823 թվականի նոյեմբերին շրջանի հետագա ուսումնասիրությամբ զբաղվել Ջոն Օքսլին։ Իր գրառումներում նա նշում է, որ մուտքը դեպի նավահանգիստ բարդ է, հողը բավականին չոր է գյուղատնտեսության համար, շրջանում չկա բավականաչափ փայտանյութ շինարարության համար։
Փորթ-Քյուրթիսում գաղութի ստեղծումը ուղեկցվում էր մեծ դժվարություններով։ 1847 թվականի հունվարի 25-ին գեներալ Ջորջ Բարնիի՝ 87 զինվոր և դատապարտյալեր տեղափոխող նավը փորձում էր մոտենալ ափին, սակայն Ֆեյսինգ կղզու մոտ ծանծաղուտն են ընկնում։ Նրանք կղզում անց են կացնում յոթ շաբաթ, մինչև նրանց փրկում է Թոմաս Լոուրիի նավը, որը տանում էր մթերքներ և այլ ապրանքներ։ Բնակիչները հասան նոր բնակավայրի համար նշանակության վայր, որն այսօր հայտնի է որպես Բարնի-Փոյինթ (անգլ.՝ Barney Point)։
Հունվարի 30-ին պաշտոնապես տեղի ունեցավ Ջորջ Բարնիի երդմնակալությունը՝ որպես Հյուսիսային Ավստրիալիայի գաղութի փոխնախագահ։ Բանտարկյալներից կազմված բնակավայրը գոյատևեց ընդամենը երկու ամիս։ Մեծ Բրիտանիայի փոխված կառավարությունը գաղութների լուծարման մասին որոշում ընդունեց։ Չնայած դրան՝ այդ շրջանի հանդեպ հետաքրքրությունը պահպանվեց։ 1853 թվականին Ֆրենսիս Մաք-Քեյբը նոր քաղաքի համար Փորթ-Քյուրթեսի ափին տեղ որոշեց։ Քաղաքն անվանվեց ի պատիվ բրիտանացի պետական գործիչ Ուիլյամ Գլադստոնի։ Այստեղ աստիճանաբար սկսեցին այցելել ազատ քաղաքացիներ։ 1863 թվականին Գլադսթոնն ստացավ ինքնակառավարման իրանունք, իսկ առաջին քաղաքապետ դարձավ Ռիչարդ Հեթերինգթոնը։
Քվինսլենդ նահանգի ողջ տարածքում խոշոր ջրամբարների բացակայության հետևանքով Գլադսթոն շրջանում լինում են ժամանակաշրջաններ, երբ քաղցրահամ ջրի անբավարարություն է զգացվում։ Քաղցրահամ ջրի հիմնական աղբյուրը համարվում է Բոյն գետի Ավունգա լիճը (անգլ.՝ Lake Awoonga)։ Ամբարտակների (անգլ.՝ Awoonga Dam) շնորհիվ լճի մակերեսը մեծացվել է մինչև 2240 կմ², և կարող է տեղավորել 777 միլիոն մ³ ջուր[5]։ Ամառային անձրևների շրջանում լիճը լցվում է բլուրներից և փոքր սարերից հոսող ջրով, որն օգտագործվում է բնակչության, արդյունաբերական և գյուղատնտեսական կարիքների համար։
Գլադսթոնը համարվում է Քվինսլենդի կենտրոնական հատվածում բեռնափոխադրման հանգույցը։ Այստեղ տեղակայված է ծովային նավահանգիստը և խոշոր գործարանները։ Բեռների մեծամասնությունը առաքվում է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներով։
«Բրյուս» (անգլ.՝ Bruce Highway) ավտոմայրուղին սկսվում է Բրիսբենում, անցնում է Քվինսլենդ նահանգի եզրով և միանում է քաղաքին հարավում «Գլադսթոն Բենարդի» և հյուսիսում «Մաունթ-Լարկոմ Գլադսթոն» ավտոմայրուղիներով։
Գլադսթոնի նավահանգիստում տեղակայված են ճանապարհորդական նավերի, արագընթաց կատերների, զբոսանավերի և կատամարաների նավամատույցները։ Այստեղից կազմակերպվում են ծովային էքսկուրսիաներ դեպի Հերոն (անգլ.՝ Heron Island), Լեդի Էլլիոթ (անգլ.՝ Lady Elliot Island) և Մեծ արգելախութի կղզիներ։ Ստորջրյա լողի սիրահարների համար կա հատուկ դայվինգ-տուրեր։ Հարևան մեծ կղզիների հետ, ինչպիսին է՝ Քեթրիսը, գործում է կանոնավոր լաստանավային ծառայություն։
Քաղաքի հարավ-արևմտյան ծայրամասում է գտնվում տեղական նշանակության փոքր Գլադսթոնօդանավակայանը։ Մոտակա միջազգային օդավանակայանը Բրիսբենի օդանավակայանն է։ Գլադսթոն օդանավակայնի հիմնական ուղղությունը դեպի Բրիսբեն է «Dash 8» ինքնաթիռներով, որոնք կարող են տեղափոխել 50-72 ուղևոր։ Ինչպես նաև կան չվերթներ դեպի հյուսիս տեղակայված քաղաքներ՝ Ռոքհեմփթոն, Մաքայ, Թաունսվիլ և Քերնս։ Գլաթոսն օդանավակայանից զբոսաշրջիկներին հասանելի են օդային էքսկուրսիաները դեպի Մեծ արգելախութը։
Ի տարբերություն Քվինսլենդի այլ ծովափնյա քաղաքների, որտեղ հիմնական շեշտը դրված է զբոսաշրջային բիզների վրա՝ Գլադսթոնը արդյունաբերական քաղաք է։ Քաղաքի սահմաններում չկան լողափներ, գետերի երկու ափերին և ծովափներին կան գործարաններ, էլեկրակայաններ և խոշոր ծովային նավահանգիստներ։
Շրջանի ձեռնարկությունների մեծամասնության էլեկտրականությամբ անխափան ապահովման համար անհրաժեշտն են էլեկտրաէներգիայի արտադրության մեծ հզորություններ։
Քաղաքի արևմտյան ծայրամասում տեղակայված է Գլադսթոնի էլեկտրակայանը (անգլ.՝ Gladstone Power Station)՝ Քվինսլենդի ամենամեծ էլեկտրակայանը։ Այն շահագործման է հանձնվել 1976 թվականին, հագեցած է վեց շոգետուրբիններով, էլեկտրական հզորությունը կազմում է 1680 ՄՎտ։ Մեկ այլ խոշոր 1400 Մվտ հզորությամբ Սթենուել (անգլ.՝ Stanwell Power Station) էլեկտրակայանը տեղակայված է հարևան Ռոքհեմփթոնում։ Այս երկու էլեկտրակայաններում որպես վալեռանյութ օգտագործվում է ածուխ, որը հանում են Ռոքհեմփթոնից երկու հարյուր կմ դեպի արևմուտք։
Queensland Alumina գործարան, աշխարհի ալյումինի օքսիդի խոշորագույն արտադրողը։ Գործարանը շահագործման է հանձնվել 1967 թվականին։ Դրա հզորությունը կազմում է 3,9 միլիոն տոննա այլունիսի օքսիդ տարում։ Ալյումինի օքսիդն ստանում են բոքսիտից Բայերի մեթոդով։ Հումքն առաքվում է նավերի վրա Քվինսլենդի հյուսիսում գտնվող Ուեյփա քաղաքի Rio Tinto Alcan բոքսիտային հանքավայրերից։ Գործարանի ենթակառուցվածքը ներառում է ամբողջապես սարքավորված արտադրամասեր, պահեստ, տարատեսակ օժանդակ ծառայություններ, ինչպես նաև հասանելիություն դեպի խորահուն նավահանգիստներ։ Գործարանում աշխատում է ավելի քան 1000 մարդ։ Ներկա պահին ձեռնարկությունը ղեկավարում է երկու համաշխարհային ալյումնե ընկերությունների կոնսորցիումը․ ОК РУСАЛ բաժինը 20%, Rio Tinto Alcan՝ 80%[6]։
Գլաթոսնի նավահանգիստ, Քվինսլենդի ամենամեծ բեռնափոխադրման ծովային նավահանգիստը և ըստ մեծության երկրի երրորդ նավահանգիստը, որով ավստրիալական ածուխն արտահանվում է։ Դրա ածուխբեռնող տերմինալները զբաղեցնում են չորրորդ տեղը աշխարհում։ 2010 թվականին նախատեսված էր վերջացնել երրորդ ածուխ բեռնող «Վիգգինս-Այլենդ» (անգլ.՝ Wiggins Island Coal Terminal) տերմինալի շինարարությունը։ Նոր տերմինալը թույլ կտար մեծացնել ածուխի տարեկան արտահանման բեռնափոխադրումները՝ հասցնելով 45 միլիոն տոննայից 140 միլիոն տոննա[7]։
GLNG, Santos ավստրիալական ընկերությունը մալազիական PETRONAS նավթային ընկերության հետ համատեղ պլանավորում են քաղաքի կողքին՝ Քրեթիս կղզում, կառուցել 7,7 միլիոն դոլար արժողության բնական հեղուկ գազի գործարան (անգլ.՝ LNG)։ Գործարանը վերամշակելու է ածխային շերտի մեթանը (անգլ.՝ Coalbed methane), որն արդյունահանվում է Քվինսլենդի արևելյան մասում։ Նախագիծը սկսվեց 2010 թվականին և շահագործման հանձնվեց 2014 թվականին։ Ըստ ընկերության հաշվարկի՝ գործարանը կտար 3000 աշխատատեղ շինարարության ընթացքում և 200 աշխատատեղ՝ շահագործման ժամանակ։
Այս նախագծի դեմ դուրս եկան բնության պաշտպանները։ Նրանք նշում էին այն փաստը, որ GLNG գործարանի, գազատարների և նոր նավահանգստի կառուցումը Քերթիս կզղու և ափամերձ տարածքին կհասցնի էկոլոգիական անդառնալի հետևանքներ[8]։
Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգոման՝ Գլադսթոնը գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում[9]։ Քաղաքը տեղակայված է 0,2° դեպի հարավ Հարավային արևադարձի շարքում։ Հիմնականում կլիման կարելի է բնութագրել որպես հարմարավետ։ Տարվա մեջ այստեղ կարելի է տարբրակել երկու տարբեր շրջաններ՝ անձրևների շրաջան, որը տևում է հոկտեմբերից փետրվար ամիսներին, և չոր շրջանը, որը տևում է մարտից սեպտեմբեր, տարվա մեջ տեղումների քանակը միջինում շուրջ 800 մմ է։ Ամռանը՝ օրվա ընթացքում, ջերմաստիճանը կարող է գերազանցել 30 °C, իսկ գիշերը կարող է նվազել մինչև 22 °C։ Ձմռան ընթացքում ցերեկային ջերմաստիճանը տատանվում է 24 °C, գիշերային միջին ջերմաստիճանը՝ 13 °C։
Ցուցանիշներ | Հունվ․ | Փետր․ | Մարտ | Ապր․ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոս․ | Սեպտեմ․ | Հոկտ․ | Նոյեմ․ | Դեկտ․ | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միջին առավելագույն, °C | 30,7 | 30,5 | 29,8 | 28,0 | 25,7 | 23,3 | 22,8 | 23,6 | 25,8 | 27,5 | 28,7 | 30,0 | 27,2 |
Միջին նվազագույն, °C | 23,0 | 23,0 | 21,6 | 18,9 | 15,6 | 13,3 | 11,8 | 12,6 | 15,5 | 18,7 | 20,4 | 22,1 | 18,0 |
Տեղումների նորմա, մմ | 114,0 | 178,8 | 48,3 | 35,8 | 37,9 | 47,6 | 23,2 | 37,1 | 31,6 | 65,0 | 59,8 | 104,4 | 795,8 |
Աղբյուր։ http://www.bom.gov.au/climate/averages/tables/cw_039326.shtml |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.