Գիրք նվիրելու օր
From Wikipedia, the free encyclopedia
Գիրք նվիրելու օր, Հայաստանում և Արցախի Հանրապետությունում 2008 թվականից նշվող նախաձեռնություն։ Օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ[1][2][3]։

Պատմություն
Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության որոշմամբ[2]։ Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների միջև[4]։
Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը։ Նրա խոսքերով՝
![]() |
Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր։ | ![]() |
Խորհուրդ
Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։ Օրվա տոնական ավանդույթներից է մտերիմ մարդուն որևէ հետաքրքիր գիրք նվիրելը[1]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.