Կասպար Դավիդ Ֆրիդրիխի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Գիշերը նավահանգստում» («Քույրերը»), գերմանացի նկարիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի նկարը՝ Պետական Էրմիտաժի հավաքածուից։ Նկարը նկարվել է 1818-1820 թվականներին, երբ Ֆրիդրիխը վերադարձավ հարսանեկան ճամփորդությունից։ Ֆրիդրիխի ստեղծագործությանը չափազանց բնորոշ է իրարից հեռու տարրերի միջև ռոմանտիկ կոմպոզիցիայի ազատ ձևավորումը։ Այսպես, օրինակ, նկարում իրար են միացված նավերի կայմերը նավահանգստում, Ֆրիդրիխի կողմից հորինված հուշարձանը՝ երկու սգավորների խաչի տեսքով և Հալլե քաղաքի երկու հայտնի ճարտարապետական կառույցները, որը բավականին հեռու է ծովից։
Գիշերը նավահանգստում Ночь в гавани | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կասպար Դավիդ Ֆրիդրիխ |
տարի | 1818-1820 թվականներ |
բարձրություն | 74 սանտիմետր[1] |
լայնություն | 52 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Գերմանիա[1] |
ուղղություն | ռոմանտիզմ |
ժանր | Նոկտյուրն (գեղանկարչություն) և քաղաքային բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պետական Էրմիտաժ |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Night in a Harbour Վիքիպահեստում |
Ֆրիդրիխը այցելել է Հալլե 1811 թվականին և այնտեղ էսքիզներ է արել, որոնք հետագայում օգտագործվել են նկարի ստեղծման մեջ։ Հայտնի են նաև նավերի և նավային կայմերի բազմաթիվ նկարներ, որոնք Ֆրիդրիխը նկարել է տարբեր տարիների ընթացքում։ Մասնավորապես Օսլոյի ազգային պատկերասրահում պահվում է նմանատիպ տասնյակ ճեպանկարներ, որոնք արվել են Գրեյֆսվալդում՝ մատիտով, 1805-1815 թվականների ընթացքում։ 1818 թվականին նկարվել է նկար, որում պատկերված են երկու կին՝ պատուհանի մոտ, որում ամբողջապես մշակված է կանանց կազմվածքը, ինչպես նաև այդ նկարում գծագրված են խաչի մոտ երկու սգավորները։ Ճեպանկարը գտնվում է Բեռլինի Պետական թանգարանում[2]։
1820 թվականին արդեն պատրաստ նկարը ցուցադրվել է Դրեզդենի պատկերասրահի ցուցահանդեսում՝ «Քույրերը նավահանգստի պատշգամբում․ Գիշեր․ Աստղային լուսավորություն» անվան տակ։ Նույն թվականի վերջին նկարը ձեռք է բերել ռուսական գահաժառանգ մեծն իշխան Նիկոլայ Պավլովիչը (ապագա կայսր Նիկոլայ I), 1820 թվականին, երբ նա այցելել էր Ֆրիդրիխի արվեստանոց Դրեզդենում[3]։ Ռուսաստանում հայտնվելուց հետո նկարը տեղադրվել է Ալեքսանդրիայի Քոթեջում (Պետերգոֆ)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տարհանվել է, իսկ պատերազմի ավարտից հետո հայտնվել է Պավլովսկ քաղաքի թանգարանային միջոցների Կենտրոնական պահոցում, որտեղից էլ 1945 թվականին փոխանցվել է Պետական Էրմիտաժ, 2014 թվականի վերջում ցուցադրվել է Գլխավոր շտաբի շենքի 352 սրահում[4].:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.