Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Գիյոմ Բիգուրդան (ֆր.՝ Guillaume Bigourdan, ապրիլի 6, 1851[1][2][3], Sistels - փետրվարի 28, 1932[1][3], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի աստղագետ, գիտության պատմաբան և օդերևութաբան։
Գիյոմ Բիգուրդան ֆր.՝ Guillaume Bigourdan | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1851[1][2][3] Sistels |
Մահացել է | փետրվարի 28, 1932[1][3] (80 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Փարիզյան աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Պարգևներ | |
Guillaume Bigourdan Վիքիպահեստում |
Ծնվել է Թարն-է-Գարոն դեպարտամենտի Սիստել քաղաքում։ Գիյոմը եղել է գյուղացու ընտանիքում ավագ որդին։ Ծնողները ջանք են գործադրել որդուն կրթություն ապահովելու համար։ Նա ստացել է բակալավրի աստիճան 1870 թվականին և հետագայում ստացել է ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտական աստիճաններ 1874 և 1876 թվականներին համապատասխանաբար։
1877 թվականից սկսած աշխատել է Տուլուզյան աստղադիտարանում որպես Ֆրանսուա Տիսերանի օգնական, իսկ 1879 թվականից տեղափոխվել է Փարիզի աստղադիտարան։ Կատարել է մի շարք ճանապարհորդություններ, մասնավորապես 1882 թվականին դեպի Մարտինիկա կղզի դիտելու համար Վեներայի անցումը Արեգակի սկավառակով, և 1883 թվականին Սանկտ Պետերբուրգ։
1885 թ. ամսուսնացել է Փարիզյան աստղադիտարանի տնօրեն ադմիրալ Ամադեյ Մուշեի դուստր Սոֆիի հետ։ Նրանց ընտանիքում ծնվեցին ինն երեխա։
1886 թ. Բիգուրդանը պաշտպանեց իր դոկտորական դիսերտացիան, որը անվանվում էր՝ «Կրկնակի աստղերի չափումների հավասարման մասին»։ Զբաղվել է կրկնակի աստղերի, աստերոիդների, գիսաստղների, միգամածությունների միջորեականական դիտարկումներով։ Կազմել է 6380 միգամածությունների տեղաբաշխման կատալոգ։ Նրա աշխատությունների մի մասը վերաբերվում են եգիպտական և բաբելական օրացույցների ուսումնասիրություններին[5]։ 1903 թ. դարձել է Երկայնությունների բյուրոյի անդամ և Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Բիգուրդանի 5 հատորյա աշխատությունը, որը նվիրված էր միգամածություններին և հրատարակվեց 1911 թ. բերեց նրան միջազգային ճանաչում։
1919 թ. Բիգուրդանին շնորհվեց Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալ[6], իսկ 1883 և 1891 թթ.՝ Փարիզյան գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակ։ Բիգուրդանը Պատվո Լեգիոնի շքանշանի ասպետ էր։
1920 թ. Բիգուրդանին նշանակեցի Ժամանակի միջազգային բյուրոյի տնօրեն, իսկ 1924 թ. նա դարձավ Գիտությունների ակադեմիայի և Ֆրանսիայի ինստիտուտի նախագահ։ Թոշակի է անցել 1926 թ.։
Մահացել է 1932 թ. փետրվարի 28-ին Փարիզում, հուղարկավորվել է Մոնպառնաս գերեզմանատանը կնոջ հետ միասին ընտանեկան դամբարանում։
(390) Ալմա | 24 մարտի 1894 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.