Գեորգի Սարկիսով
ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր From Wikipedia, the free encyclopedia
Գեորգի Իլյիչի Սարկիսով (հունիսի 7, 1904[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 3, 1977[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր (1953), ԽՄԿԿ անդամ (1925)։
Գեորգի Սարկիսով | |
---|---|
հունիսի 7, 1904[1] - հունվարի 3, 1977[1] (72 տարեկան) | |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Կոչում | իԻնժեներա–տեխնոլոգիական ծառայության գեներալ–մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիա (1932)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
Ավարտել է Թիֆլիսի բանֆակը (1926), ապա Մոսկվայի բարձրագույն ինժեներական-շինարարական ուսումնարանում երեք տարի (1929-1932) սովորելուց հետո՝ Վ․ Վ․ Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիան (1936)։
1936-1941 թվականներին աշխատել է Կիևի զինվորական օկրուգում, եղել զինվորական շինարարական աշխատանքների տեղամասի պետ, գլխավոր ինժեներ, օկրուգի շինվարչության պետ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբից նշանակվել է հարավարևմտյան ռազմաճակատի շինվարչության պետ, 1943-1945 թվականներին գլխավորել Մոսկվայի ռազմաշինարարական աշխատանքները։ 1946 թվականից պատասխանատու պաշտոններ է վարել ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունում։
Պարգևներ
Պարգևատրվել է Կարմիր դրոշի և Կարմիր աստղի 2 շքանշաններով։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.