From Wikipedia, the free encyclopedia
Գեորգի Տիմոֆեևիչ Դոբրովոլսկի (ռուս.՝ Георгий Тимофеевич Добровольский, հունիսի 1, 1928[1][2], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 30, 1971[1], Սոյուզ 11 և ցածր մերձերկրյա ուղեծիր), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, փոխգնդապետ, Խորհրդային Միության հերոս (30․6․1971 թվականին, հետմահու)։
Գեորգի Դոբրովոլսկի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1928[1][2] |
Ծննդավայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հունիսի 30, 1971[1] (43 տարեկան) |
Մահվան վայր | Սոյուզ 11 կամ ցածր մերձերկրյա ուղեծիր |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1961) |
Մասնագիտություն | տիեզերագնաց և օդաչու |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Georgy Dobrovolsky Վիքիպահեստում |
Ավարտել է Օդեսայի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցը (1946), Չուգունի օդաչուների ռազմաավիացիոն ուսումնարանը (1950) և Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան (1961)։
Տիեզերագնացների ջոկատում է եղել 1963 թվականից։ 1971 թվականի հունիսի 6-ին, որպես անձնակազմի հրամանատար, Վլադիսլավ Վոլկովի և Վիկտոր Պացաևի հետ թռիչք է կատարել «Սոյուզ-11» արբանյակ-տիեզերանավով։ 1971 թվականի հունիսի 7-ից թռիչքն ընթացել է ապրիլի 19-ից շուրջերկրյա ուղեծրում գտնվող «Սալյուտ» գիտակայանի հետ մեկտեղ։ Հունիսի 30-ին, թռիչքի ծրագիրը ավարտելուց հետո, Երկիր վերադառնալիս Դոբրովոլսկին և «Սոյուզ-11»-ի անձնակազմի մյուս անդամները զոհվել են։
Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.