Գեների դրեյֆ

From Wikipedia, the free encyclopedia

Գեների դրեյֆ, պոպուլյացիայի մեջ սերունդների շարքում գեների հաճախականության փոփոխություն պատահական գործոնների ազդեցության տակ, որը, որպես կանոն, հանգեցնում է պոպուլյացիայի ժառանգական փոփոխականության իջեցմանը[1][2]։

Գեների դրեյֆի ժամանակ պոպուլյացիան ձեռք է բերում կամ կորցնում ալելներ, երբ բեղուն առանձնյակները միա­նում կամ հեռանում են այդ պոպուլյացիա­յից կամ երբ գամետները տեղափոխվում են մի պոպուլյացիա­յից մյուսը։

Գեների հոսքը ձգտում է կրճատել պոպուլյացիա­ների միջև եղած տարբերությունները։ Օրինակ՝ քանի որ մարդիկ այսօր ավելի հեշտությամբ են տեղաշարժվում աշխարհում, քան առաջ, գեների հոսքը դարձել է նախկինում միմյանցից մեկուսացած մարդկային պոպուլյացիա­ների էվոլյուցիոն փոփոխության գլխավոր գործոններից մեկը։

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.