Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Գեյ փրայդ (անգլ.՝ Gay pride, նաև գեյ շքերթ), ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի խաղաղ ակցիա ընդդեմ խտրականության և ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքի։ Շքերթի նպատակը մարդկանց հավասար իրավունքների հաստատումն է՝ անկախ սեռական կողմնորոշումից ու գենդերային ինքնությունից, նաև, սեփական արժանապատվության, անձնական ազատության ու ԼԳԲՏ համայնքի միասնության տոն[1][2][3][4]։
Փրայդերը սովորաբար անցկացվում են պատմականորեն համայնքի հետ կապված որևէ իրադարձության օրերին։ Օրինակ՝ Մոսկվայի մայիսյան գեյ շքերթը 1993 թվականի նույնասեռականության դեկրիմինալիզացիայի տարեդարձի հետ էր կապված։ Որոշ դեպքերում փրայդերն ուղեկցվում են երթերով, միթինգներով, պարային խնջույքներով ու փառատոներով, ինչպես օրինակ Սիդնեյի Մարդի Գրան, որը երբեմն տևում է մի քանի շաբաթ։
Փրայդի ընդունված սիմվոլներն են ծիածանագույն դրոշը, հունական այբուբենի փոքրատառ լյամբդան (λ), վարդագույն և սև եռանկյունները։ Վերջիններս վերցվել են նացիստական համակենտրոնացման ճամբարներում օգտագործվող «ամոթանքի պիտակներից»[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.