From Wikipedia, the free encyclopedia
«Գեյմեր» կամ «Խաղացողը» (անգլ.՝ Gamer), ամերիկյան ֆիլմ, Մարկ Նևելդայնի և Բրայն Թեյլորի ֆանտաստիկ թրիլլերը։
Ֆիլմի առաջին կարգախոսն է՝ In the near future, you don’t live to play… you’ll play to live (մոտավոր թարգմանություն՝ «Մոտ ապագայում դուք չեք ապրի խաղալու համար... դուք կխաղաք ապրելու համար»), փոխարինվել է՝ Who’s playing you? (թարգմ․՝ «Ով է խաղում քեզնով»)։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 4-ին։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2034 թվականին, որտեղ նանոտեխնոլոգիաների բարձրագույն զարգացումը տեխնոլոգիական հանճար Քեն Քասլին թույլ է տվել տեսախաղը միացնել ռեալիթի-շոուի հետ և մոդելավորել ուլտրաֆունկցիոնալ, բազմաօգտագործող «Մարդասպաններ» խաղը, որը դարձել է տեղի հանցագործների միջավայրը։
Ջոն Թիլմանը (Ջերարդ Բաթլեր), որը դատապարտվել է ցմահ ազատազրկման իր չկատարած հանցագործության համար,պետք է մասնակցի խաղին, որպեսզի ազատություն ստանա։ Մի հարուստ երիտասարդ խաղացողի համար Ջոն Թիլմանը Քեյբլ է, պարզապես խաղի կառավարվող կերպար։ Իր մարտական ունակությունների և ֆիզիկական ուժի շնորհիվ Քեյբլը դառնում է ազգային հերոս և զբաղեցնում է առաջին տեղը խաղում։
Ամեն շաբաթ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում առցանց հետևում են նրան և հարյուրավոր այլ մահապարտների, որոնք մասնակցւմ են խաղի մարտերին։ Ըստ ապստամբների խմբի, որը դիմակայում է Քասլին, նրա խաղը բարձր տեխնոլոգիական ստրկություն է, և դա այն կարևոր տարրն է, որը պետք է ոչնչացվի։ Քեյբլ/Թիլմանը հայտնվել է երկու հզոր հակառակորդ ուժերի միջև։ Յուրաքանչյուր քայլով, որին հետևում են միլիոնավոր մարդիկ, Ջոն Թիլմանը պայքարում է ազատություն ստանալու, իր ինքնությունը վերականգնելու և այն համակարգը տապալելու համար, որը բանտարկել է նրան։
2007 թվականի մայիսին Lakeshore Entertainment վարձել է Մարկ Նևելդայնին և Բրայն Թեյլորին ֆուտուրիստական թրիլլեր ստեղծելու համար՝ «Խաղ» աշխատանքային անվանումով։ Նևելդայնն ու Թեյլորը գրել են սցենար և զբաղվել են ֆիլմի ռեժիսուրայով, գլխավոր դերը տրվել է Ջերարդ Բաթլերին[11]։
Նկարահանումներն անցկացվել են Ալբուկերկեում (Նյու Մեքսիկո նահանգ)՝ Albuquerque Studios-ում և տևել 53 օր։ Ստուդիայից դուրս նկարահանումների համար օգտագործվել է Ալբուկերկեի բիզնես շրջանը։ Նկարահանումների ժամանակ օգտագործել են Red One թվային տեսախցիկ[12]։
2009 թվականի մարտին ֆիլմի աշխատանքային անվանումը դարձվել է Citizen Game[13][14]։ 2009 թվականի մայիսին ֆիլմի վերնագիրը դարձվել է Gamer[15][16][17]։
Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 29 % դրական արձագանքներ ընդհանուր 73-ից[18]։ Metacritic կայքում ֆիլմն ստացել է 27 միավոր 100-ից 13 վերլուծությունների հիման վրա[19]։
«Գեյմերը» վարձույթի առաջին օրը հավաքել է 3,3 մլն դոլար՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։ Առաջին շաբաթվա ընթացքում ֆիլմը վաստակել է 9 156 057 դոլար։ ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է 20 534 907 դոլար, իսկ արտասահմանում՝ 18 848 906 դոլար[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.