Գեղարվեստի ազգային թանգարան (Սանտյագո)
թանգարան Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում From Wikipedia, the free encyclopedia
թանգարան Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում From Wikipedia, the free encyclopedia
Չիլիի գեղարվեստի ազգային թանգարան (իսպ.՝ Museo Nacional de Bellas Artes), գեղարվեստի ազգային թանգարան Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում։
Գեղարվեստի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ազգային թանգարան և public museum? |
Երկիր | Չիլի |
Տեղագրություն | Սանտյագո կոմունա[1] |
Վայր | Սանտյագո |
Հասցե | Parque Forestal s/n և José Miguel de la Barra 650 |
Հիմնադրվել է | 1880 |
Կայք | mnba.cl(իսպ.) |
Թանգարանը հիմնադրվել է 1880 թվականի սեպտեմբերի 18-ին «Ազգային արվեստի թանգարան» անվամբ և համարվում է Հարավային Ամերիկայի հնագույն թանգարանը։ 1910 թվականից տեղակայված է իր համար կառուցված պալատում, որը գտնվում է Չիլիի Ֆորեստալ զբոսայգում։ Թանգարանի շենքը կառուցվել է Չիլիի անկախության 100-ամյակի առթիվ ֆրանս-չիլիացի ճարտարապետ Էմիլ Ժեքուրի նախագծով։ 1976 թվականի ապրիլին թանգարանի շենքը ճանաչվել է որպես Չիլիի պատմական հուշարձան։ 1985 թվականի երկրաշարժի հետևանքով թանգարանը լուրջ վնասներ է կրել։ Շենքի վերանորոգումը տևել է երեք տարի։
Թանգարանի հավաքածուում ներառված է շուրջ երեք հազար ցուցանմուշ, այդ թվում՝ նկարներ, քանդակներ, գծագրեր և փորագրություններ։ Այստեղ հիմնականում Չիլիի արվեստագետների ստեղծագործություններն են, այդ թվում՝ Պեդրո Լիրան, Ալֆրեդո Վալենսուելա Պուելման, Կոսմե Սան Մարտին, Ալբերտո Վալենսուելա Լյանոսը և Ալեխանդրո Սիկարելին։
Միևնույն ժամանակ թանգարանն ունի արտասահմանյան հայտնի վարպետների, այդ թվում` իսպանացի նկարիչներ Ֆրանսիսկո Սուրբարանի և Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի, ֆրանսիացի նկարիչներ Կամիլ Պիսսարոյի, Ժան Բատիստ Կամիլ Կորոյի, Շառլ-Ֆրանսուա Դոբինյիի, քանդակագործներ Օգյուստ Ռոդենի և Էմիլ Անտուան Բուրդելի ստեղծագործությունների զգալի հավաքածու։
Հավաքածուի իտալական մասում ներառված են մոտ 60 կտավներ, որոնց մեծ մասը ստեղծվել է 19-րդ դարի կեսերին և 20-րդ դարի սկզբում ընկած ժամանակահատվածում (Պիետրո Գաբրինի, Ջովանի Բոլդինի)։
Թանգարանի հավաքածուն ներառում է նաև մի քանի ստեղծագործություններ ֆլամանդացի և հոլանդացի նկարիչներից, այդ թվում՝ Պիտեր Պաուլ Ռուբենսի, Յակոբ Յորդանսի, Կոռնելիս դե Վոսի, Ալբերտ Կեյպի, Յան Վիլդենսի և Ադրիան վան Օստադեի ստեղծագործություններից։
Թանգարանում են գտնվում նաև 46 կակեմոնոյի մի փոքր հավաքածու (թանաքով կամ ակվարելով ստեղծված մագաղաթ), որոնք 1968 թվականին թանգարանին է նվիրաբերել չինական դեսպանատունը, 15 ֆիգուրներ Աֆրիկայից և 27 ճապոնական գրավյուրներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.