From Wikipedia, the free encyclopedia
Գարիկ Սարգսյան (նոյեմբերի 17, 1987, Նոր Կյանք, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Արարատի նախկին մարզպետ (2018 թվականի հունիսի 1-ից[1] 2020 թվականի դեկտեմբերի 9-ը), ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ (2021-2022)։ ՀՀ Արարատի մարզի Վեդիի քաղաքապետ։
Գարիկ Սարգսյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2016 - 2018 | ||||
| ||||
2018 - 2020 | ||||
| ||||
2021 - 2022 | ||||
| ||||
2022 թվականի մարտի 28-ից | ||||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
Ծննդյան օր | նոյեմբերի 17, 1987 (37 տարեկան) | |||
Ծննդավայր | Նոր Կյանք, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գարիկ Սարգսյանը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 17-ին Նոր Կյանք գյուղում։
1994-2004 թվականներին սովորել է Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։
2004 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի «Դիվանագիտություն» բաժին։
2005-2007 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
Զորացրվելուց հետո՝ 2007 թվականից, շարունակել է ուսումը։ Բակալավրիատն ավարտել է 2010 թվականին։
2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն (CES)»-ում՝ ստանալով մագիստրոսի աստիճան՝ եվրոպագետի որակավորմամբ։
Հայաստանում աշխատանք չգտնելով՝ 2012-2015 թվականներին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատի հետ մեկնել է Արցախ՝ մասնակից լինելու սահմանի պաշտպանությանը[1]։
2015 թվականի մայիսի 30-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ։ Նախաձեռնող խմբի կազմում մասնակցել է կուսակցության կանոնադրության և ծրագրի մշակման աշխատանքներին։ Ղեկավարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Կյանքի տարածքային կառույցը[2]։
2016 թվականի սեպտեմբերի 18֊ին ընտրվել է Նոր Կյանքի համայնքապետ[3][4][5]։
2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ։
2018 թվականի մայիսի 31-ին նշանակվել է Արարատի մարզպետ[6][7][8][9][10][11]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 22 604 ձայն[12][13][14]։
2019 թվականի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից[15][16]։
2020 թվականի դեկտեմբերի 8-ին հրաժարական է տվել Արարատի մարզպետի պաշտոնից։
2021 թվականի փետրվարի 1-ին նշանակվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։
2021 թվականի դեկտեմբերի 5-ի Վեդիի ավագանու ընտրություններում գլխավորել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակը։ Կուսակցությունը ստացել է 7690 ձայն կամ 39,12% ձայն։
2022 թվականի հունվարի 5-ին ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից, և նշանակվել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
2022 թվականի Վեդիի ավագանու արտահերթ ընտրություններում կրկին գլխավորել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակը (ստացել է 13139 կամ 57,54% ձայն) և ընտրվել Վեդիի քաղաքապետ։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.