Վլադիմիր (Վովա) Սերգեյի Գասպարյան (սեպտեմբերի 9, 1958(1958-09-09), Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և ռազմական գործիչ, Հայաստանի Կառավարությանն առընթեր Հայաստանի ոստիկանության նախկին պետ[1], գեներալ-գնդապետ (2017), ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր /1990-1995 թթ-ին/։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Գասպարյան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Մասնագիտություն՝, Ազգություն ...
Վլադիմիր Գասպարյան
 
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր սեպտեմբերի 9, 1958(1958-09-09) (65 տարեկան)
Ծննդավայր Տալլին, Էստոնական ԽՍՀ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
«Վարդան Մամիկոնյան» շքանշան Արիության մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ «Մարշալ Բաղրամյան» մեդալ և «Անբասիր ծառայության համար» մեդալ
Փակել

Կենսագրություն

  • 1976-1978 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
  • 1982-1993 թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում, եղել է Սևանի, Արմավիրի ՆԳ բաժինների պետ։
  • 1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ քննչական բարձրագույն դպրոցը։
  • 1993-1996 թթ. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ։
  • 1997 թ. նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ։
  • 2001 թ. Հայաստանի Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում։
  • 2010 թ. հոկտեմբերի 2-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից[2]։
  • 2011 թ. շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[3]։
  • 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից[4]։
  • 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ[5]։
  • 2018 թ. մայիսի 10-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնից։

Ամուսնացած է, ունի 4 երեխա։

Պարգևատրումներ

  • «Վարդան Մամիկոնյան» շքանշան (2009)[6]։
  • Արիության մեդալ /1998 թ./,
  • ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ,
  • ՀՀ ՊՆ "Մարշալ Բաղրամյան" մեդալ,
  • ՀՀ ՊՆ "Դրաստամատ Կանայան" մեդալ,
  • ՀՀ ՊՆ "Վազգեն Սարգսյան" մեդալ,
  • ՀՀ ՊՆ "Անբասիր ծառայության համար" մեդալ,
  • ՀՀ Ոստիկանության "Համագործակցության ամրապնդման համար" մեդալ։

Գրականություն

  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ և ծովակալներ։ Երևան, 2009 թ., էջ 179-180։
Նախորդող
Վահրամ Խորխոռունի
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ
Վլադիմիր Գասպարյան

1997 - 2 հոկտեմբերի 2010 թթ.
Հաջորդող
Արամ Տեր-Սահակյան
Նախորդող
Ալիկ Սարգսյան
ՀՀ Ոստիկանության պետ
Վլադիմիր Գասպարյան

2011 թ. նոյեմբերի 1-ից - 2018 թ. մայիսի 10
Հաջորդող
Վալերիյ Օսիպյան

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.