Գաո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գաո (ֆր.՝ Gao), քաղաք Մալիի կենտրոնական մասի հյուսիս-արևելքում՝ Ազավադ ինքնահռչակ պետության տարածքում, համանուն նահանգի վարչական կենտրոնը, ինչպես նաև Ազավադի խոշորագույն քաղաքն ու փաստացի մայրաքաղաքը՝ նրա իշխանությունների և Ազավադի ազատագրման ազգային շարժման ղեկավարության գտնվելու վայրը։
Բնակավայր | ||
---|---|---|
Գաո | ||
ֆր.՝ Gao | ||
Երկիր | Մալի | |
Համայնք | Gao Region? | |
ԲԾՄ | 226 մետր | |
Բնակչություն | 49 483 մարդ (2013) | |
Ժամային գոտի | ECG և UTC+0 | |
| ||
Հնում Գաոն եղել է միջնադարյան Սոնգայ կայսրության մայրաքաղաքը։ Մինչ օրս քաղաքը Տրանս-Սահարական առևտրի կենտրոններից է։
Քաղաքը գտնվում է Մալիի արևելքում (Ազավադի հարավ-արևելքում)՝ Նիգեր գետի ձախ ափին ծովի մակարդակից 226 մետր բարձրության վրա։ Գաոն գտնվում է Տոմբուկտու քաղաքից 320 կմ հարավ-արևելք, Անսոնգո քաղաքից 103 կմ հյուսիս-արևմուտք և Նիգերի հետ սահմանից 204 կմ հեռավորության վրա։
Քաղաքը երկրի մայրաքաղաք Բամակոյի հետ միացված է ասֆալտապատ ճանապարհով․ ճանապարհի երկարությունը կազմում է մոտ 1200 կմ։ 2006 թվականին Նիգեր գետից Գաո կառուցվել է կամուրջ, որը փոխարինել է լաստանավային անցմանը[1]։ Կամրջի շինարարությունը ֆինանսավորել են Իսլամական զարգացման բանկը և Մալիի կառավարությունը, իրականացրել է չինական պետական շինարարական ընկերությունը։ Նիգեր գետն ունի սեզոնային լաստանավային ծառայություն։ Կուլիկորո և Գաո քաղաքների միջև լաստանավային փոխադրումները (1380 կմ) սպասարկվում են Compagnie Malienne de Navigation ընկերության կողմից և սովորաբար գործում է հուլիսի վերջից մինչև նոյեմբեր, երբ գետի ջրի մակարդակը թույլ է տալիս նավերով անցնել[2]։
Քաղաքի մոտակայքում է գտնվում օդանավակայանը։
Կլիման տաք և չորային է։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +27 °C։ Տարվա ամենացուրտ ամիսը հունվարն է (միջինը՝ +22 °C), ամենաշոգը՝ մայիսը (միջինը՝ +37 °C)։ Տարեկան լինում են ընդամենը 270 մմ տեղումներ, ընդ որում՝ ավելի քան 100 մմ-ը օգոստոս ամսվա ընթացքում։ Տարվա 5 ամիսների ընթացքում ընդհանրապես անձրև չի գալիս։
Գաո, Մալի (1950–2000)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 30.8 (87.4) |
33.8 (92.8) |
37.2 (99) |
40.7 (105.3) |
42.5 (108.5) |
41.5 (106.7) |
38.5 (101.3) |
36.6 (97.9) |
38.4 (101.1) |
39.3 (102.7) |
35.8 (96.4) |
31.4 (88.5) |
37.2 (99) |
Միջին ցածր °C (°F) | 14.8 (58.6) |
17.0 (62.6) |
20.8 (69.4) |
24.7 (76.5) |
28.2 (82.8) |
28.8 (83.8) |
26.6 (79.9) |
25.4 (77.7) |
26.0 (78.8) |
24.9 (76.8) |
19.9 (67.8) |
15.8 (60.4) |
22.7 (72.9) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 0.0 (0) |
0.1 (0.004) |
0.3 (0.012) |
1.7 (0.067) |
7.7 (0.303) |
22.8 (0.898) |
63.6 (2.504) |
84.2 (3.315) |
33.5 (1.319) |
4.8 (0.189) |
0.0 (0) |
0.1 (0.004) |
218.8 (8.614) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 0.1 | 0.1 | 0.3 | 0.3 | 1.3 | 3.9 | 7.9 | 8.4 | 5.2 | 0.9 | 0.0 | 0.1 | 28.5 |
Միջին ամսական արևային ժամ | 269.8 | 257.9 | 269.6 | 254.2 | 274.9 | 227.1 | 249.7 | 251.5 | 253.5 | 279.8 | 280.8 | 261.9 | 3130,7 |
Աղբյուր #1: World Meteorological Organization[3] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (sun 1961–1990)[4] |
2013 թվականի մարդահամարի արդյունքներով քաղաքի բնակչությունը կազմում է 49 483 մարդ[5]։
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների․
1998 | 2013 |
---|---|
34 703 | 49 483 |
Գաոյում է գտնվում Սոնգայ կայսրության հիմնադիր Ասկիայի գերեզմանի հայտնի «բուրգը», որը քաղաքի երկու միջնադարյան մզկիթների և տեղի հին գերեզմանատան հետ դասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության շարքին[6]։ Գաոյի տեսարժանություններից են նաև Կոյմի կարմիր գմբեթները, որոնք գտնվում են Նիգերի աջ ափին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.