Հայ առաքելական եկեղեցու վերացված թեմ From Wikipedia, the free encyclopedia
Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի պատրիարքության Գանձակի թեմ, Հայ Առաքելական եկեղեցու վերացած թեմ, որի կենտրոնը եղել է Գանձակ քաղաքը (ներկայիս անունը՝ Գյանջա)[1]։
Վերացված Գանձակի թեմի տարածքում հետագայում ձևավորվեց Հայ առաքելական եկեղեցու ադրբեջանական թեմը, որն ընդգրկում էր ժամանակակից Ադրբեջանի ամբողջ տարածքը, սակայն արցախյան պատերազմի և ավելի քան կես միլիոն հայերի տեղահանության հետևանքով վերացվում է նաև ադրբեջանական թեմը։ Հայ առաքելական եկեղեցու միակ գործող թեմը նախկին Գանձակի թեմի տարածքում Արցախի թեմն է (Արցախի Հանրապետությունում)։
Գանձակի թեմի իրավասության մեջ մտնում էր Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի տարածքը։ 1911 թվականի տվյալներով Գանձակի թեմում Հայ առաքելական եկեղեցու հավատացյալների թիվը 100'000 էր[1], համայնքներինը՝ 72-ը[1], Հայ Կաթողիկե եկեղեցու հետևորդներինը՝ 10'000[1]։
Թեմն ուներ 93 եկեղեցի[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.