Գալուստ Ադոնց

հայ կենսաքիմիկոս From Wikipedia, the free encyclopedia

Գալուստ Թևոսի Ադոնց (մարտի 8, 1915(1915-03-08), Հին Գորիս - նոյեմբերի 15, 1997(1997-11-15), Երևան, Հայաստան), հայ կենսաքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1980)։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադոնց ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Գալուստ Ադոնց, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Գալուստ Ադոնցը ծնվել է 1915 թվականին Հին Գորիս գյուղում։ 1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1949 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1953-1954 թվականներին եղել է տնօրեն, 1954-1958 թվականներին` փոխտնօրեն և կենսաքիմիայի բաժանմունքի վարիչ։ 1958-1961 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի բաժանմունքում, 1961-1986 թվականներին` Կենսաքիմիայի ինստիտուտի ֆերմենտների լաբորատորիայի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են կենդանիների մոտ ածխաջրածնաֆոսֆորային փոփոխականության որոշ ֆերմենտային շարժընթացների առաջացմանն ու կարգավորմանը։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.