From Wikipedia, the free encyclopedia
Գալիցիական ճակատամարտ, Առաջին համաշխարհային պատերազմի խոշորագույն ճակատամարտերից մեկը ռուսական և ավստրո-հունգարական բանակների միջև Գալիցիայում և Լեհաստանում օգոստոսի 5(18) մինչև սեպտեմբերի 8(21)-ը։ Երկու կողմից մասնակցել են մոտ 2 միլիոն մարդ և 5 հազար հրանոթ։ Չնայած ռուսական հրամանատարության կողմից թույլ տված սխալների պատճառով եղել են նշանակալի կորուստներ, բայց ռուսական զորքերը ճակատամարտում մեծ հաղթանակ են տարել։ Ավստրիական զորքերը կորցրել են 325 հազար մարդ (այդ թվում 100 հազար գերի) և 400 հրանոթ։ Ռուսական զորքերը գրավել են Գալիցիան և ավստրիական Լեհաստանի մի մասը` սպառնալով ներխուժել Հունգարիա և Սիլեզիա (մարզ)։ Ավստրո-հունգարիան երկար ժամանակով կորցրել է իր մարտունակությունը, և Գերմանիան ստիպված է եղել խոշոր ուժեր առանձնացնել իր դաշնակցին փրկելու համար։
Թվական | սեպտեմբերի 11, 1914 |
---|---|
Մասն է | Առաջին համաշխարհային պատերազմ |
Վայր | Լվով և Գալիսիա |
Հակառակորդներ | |
Ռուսական կայսրություն | Ավստրո-Հունգարական կայսրություն |
Հրամանատարներ | |
Ն. Ի. Իվանով հրամանատար հարավարևմտյան ճակատում
Ա. Ե. Զալցա Ա. Ե. Էվերտին փոխարինող
| Էրցհերցոգ Ֆրիդրիխ
|
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Երբ ընթանում էր պատերազմը, Ավստրո-հունգարական հրամանատար Ֆրանց Կոնրադ ֆոն Հոդզենդորֆը ծրագրել էր հարձակվել ռուսական Լեհաստանի վրա իր հյուսիսային ուժերով (առաջին և չորրորդ բանակներ)։ Կոնրադը գիտեր, որ իր գերմանական դաշնակիցները ուզում են շարժվել դեպի արևմուտք պարտության մատնելու համար Ֆրանսիային պատերազմի առաջին շաբաթների ընթացքում։ Միայն Գերմանական կայսրության 8-րդ բանակը կարող էր շարժվել դեպի արևելք, որտեղ այն պետք է պաշտպաներ Պրուսիան։ Ֆրանսիայի ռուս դաշնակիցները պարտավոր էին անհապաղ հարձակվել Գերմանիայի վրա[1]։
Ավստրո-հունգարական առաջին և չորրորդ բանակները կարող էին ներխուժել Լեհաստան առանց գերմանական աջակցության։ 1914 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ Կոնրադի Առաջին, երրորդ և չորրորդ բանակները կենտրոնացված էին Գալիցիայի ճակատի 280 կմ երկայնքով։
Ճակատամարտի սկզբում ռուսական զորքերի համար ռազմական իրադրությունը Լյուբլինյան ուղղությամբ անհաջող էր։ Բարոն Զալցի չորրորդ ռուսական բանակը 14 և 15-րդ Գրենադյան զորամասերի կազմում հին տոմարով օգոստոսի 23-ին հասնում է հարավի 75 կիլոմետրանոց ճակատին` մոտակա նպատակ ունենալով ջախջախել ավստրիացիներին։ Նրան դեմ հանդիման գալիս էր Դանկելի առաջին ավստրիական բանակը առաջին, հինգերորդ և տասներորդ կորպուսների կազմում` մոտակա նպատակ ունենալով ջախջախել հակառակորդին` կենտրոնանալով Կրասնիկի վրա, վերացնելով նրա բանակի ձախ թևը։ Օգոստոսի 23-ի առավոտյան ավստրիացիների առաջին և հինգերորդ կորպուսների միավորումը Կրասնիկի մասից հարձակվում է 14-րդ ռուսական զորամիավորման վրա։ Կռիվը համառորեն շարունակվում է մինչև երեկո։ Ավստրո-հունգարացիները ստիպված նահանջում են։ Հաջորդ օրը Դանկելը հրամայում է շարունակել հարձակումը 4-րդ բանակի աջ թևը զավթելու համար։ Ռազմական ընդհարումը ընթանում է փոփոխակի հաջողությամբ։ Երկօրյա ծանր մարտերից հետո 4-րդ ռուսական բանակը շարժվում է դեպի Լյուբլինա և անցնում է պաշտպանության։ Օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ը ընթանում են պաշտպանական մարտեր Լյուբլինայի մոտի ճակատում։ Առաջին ավստրո-հունգարական բանակի հետագա փորձերը ձախողվում են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.