Գագիկ Սուրենի Հարությունյան (օգոստոսի 22, 1959(1959-08-22), Մարտունի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 14, 2019(2019-08-14), Երևան, Հայաստան), հայ պատմագետ։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Արագ փաստեր Գագիկ Սուրենի Հարությունյան, Ծնվել է ...
Փակել
Ծնվել է 1959 թ. օգոստոսի 22-ին ՀԽՍՀ Մարտունի քաղաքում։ 1976 թ. ավարտել է Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1976-1978 թթ. աշխատել է Մարտունու սովխոզում՝ որպես բանվոր։
1978 թ. ընդունվել և 1983 թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1986 թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան՝ միջին դարերի պատմություն մասնագիտացմամբ։ 1987-1989 թթ. եղել է Վ. Ռշտունու անվան կաբինետի լաբորանտ։ 1991 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Պապականությունը և Կիլիկյան Հայաստանը 13-րդ դարի երկրորդ կեսին – 14-րդ դ.» թեմայով։
989 թվականից աշխատում է Համաշխարհային պատմության ամբիոնում, նախ՝ որպես ասիստենտ, ապա՝ դոցենտ։ 2010-2015 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ։
«Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Միջին դարերի պատմություն» դպրոցական դասագրքերի համահեղինակ է։ Երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։ «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի նոր հրատարակության հեղինակային խմբի անդամ է։
Գիտական հետաքրքրությունների շրջանակներն ընդգրկում են պապականության, Խաչակրաց Արևելքի և Կիլիկյան Հայաստանի փոխհարաբերությունները։
- Վ.Ա.Դիլոյան, Գ. Հարությունյան, Միջին դարերի պատմություն (դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի համար ), Երևան, 2006, 158 էջ։
- Գ. Հարությունյան, Պ.Հովհաննիսյան, Կ.Մաթևոսյան, Հայոց եկեղեցու պատմություն (դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար ), Երևան, 2003, 126 էջ։
- Գ. Հարությունյան, Պ.Հովհաննիսյան, Ա.Նազարյան և ուրիշներ, Հայոց եկեղեցու պատմություն (դասագիրք հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի համար ), Երևան, 2005, 151 էջ։
- Բ. Հարությունկան, Վլ. Բարխութդարյան, Հ. Մարգարյան, Գ. Հարությունյան և ուրիշներ, Հայոց պատմություն, Միջին դարեր (դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար ), Երևան, 2008, 207 էջ։
- Գ. Հարությունյան, Ա. Նազարյան, Համաշխարհային պատմություն, միջին դարեր (դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար ), Երևան, 2008, 191 էջ։
- Ա. Մելքոնյան, Հ. Ավետիսյան, Գ. Հարությունյան, Ա. Մովսիսյան և ուրիշներ, Հայոց պատմություն, (դասագիրք Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի 10-րդ դասարանի համար ), Երևան, 2009, 239 էջ։
- Ա. Քոսյան, Գ. Հարությունյան, Ե. Գրեկյան, պատմություն (դասագիրք հումանիտար հոսքի 10-րդ դասարանի համար ), Երևան, 2009, 223 էջ։
- Ա. Քոսյան, Գ. Հարությունյան, Ե. Գրեկյան և ուրիշներ, Համաշխարհային պատմություն (դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքի 10-րդ դասարանի համար ), Երևան, 2009, 175 էջ։
- Գ. Հարությունյան, Ակրայի 1263 թ. ժողովի հարցի շուրջը, ՙՊատմության հարցեր՚, միջբուհական ժողովածու, 1989, թիվ 2։
- Գ. Հարությունյան, Հեթում Բ թագավորին Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսի հղած նամակի հարցը, ՙԼրաբեր՚Հասարակական գիտությունների 1992, թիվ 1։
- Գ. Հարությունյան, Քրիստոնեական եկեղեցիների համընդհանրության գաղափարը Սսի 1307 թ. ժողովում, ՙՀայկազյան հայագիտական հանդես՚, Բեյրութ, հտ. ԺԴ, 1994։
- Գ. Հարությունյան, Եկեղեցական աթոռների գահերեցության խնդիրը Աքքայի ժողովում /1263 թ./, ՙՊատմա-բանասիրական հանդես՚, 1999, թիվ 2-3։
- Գ. Հարությունյան, Հայոց կաթողիկոսության տեղագրական կազմակերպման խնդիրները ԺԳ դարի երկրորդ կեսին, Բանբեր Երևանի համալսարանի, Երևան, 2000
- Գ. Հարությունյան, Պատրիարք-կաթողիկոս նվիրապետական աստիճանների կարգավիճակի խնդիրը ԺԳ դարի երկրորդ կեսի միջեկեղեցական հարաբերություններում, Տարեգիրք, Երևան, 2005։
- Գ. Հարությունյան, Դիտողություններ Կիլիկիայում հայկական պետականության առաջացման հարցի շուրջ, Հայոց պատմության հարցեր, թիվ 6, Երևան, 2005, էջ 216-247։
- Գ. Հարությունյան, Կիլիկիան Հայաստան-Ֆրանսիա /զուգահեռներ կենտրոնական կառավարման համակարգերի միջև, ՙՊատմություն և կրթություն՚, թիվ 1-2, Երևան, 2005, էջ 79-95։
- Գ. Հարությունյան, Ստեփանոս Օրբելյանի դիրքորոշումը կաթոլիկական գաղափարախոսության դեմ մղվող պայքարում ԺԳ դարի 2-րդ կեսին –ԺԴ դարի սկզբներին, ՙԵրիտասարդ գիտաշխատողների 22-րդ նստաշրջանի թեզիսներ, Երևան, 1989։
- Գ. Հարությունյան, Եկեղեցիների գահերեցության խնդիրը Աքքայի եկեղեցական ժողովում /1263 թ./, ՙՀայաստանը և Քրիստոնյա Արևելքը՚, միջազգային գիտաժողով, Երևան, 1998։
- Երևանի պետական համալսարանի պատմության 90-ամյա ֆակուլտետը, Երևան, Բավիղ, 2009, 496 էջ /229-րդ էջում/: