From Wikipedia, the free encyclopedia
Գագիկ Պետրոսի Այվազյան (մարտի 24, 1952, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ այգեգործ, ընտրասերումնաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2004)։ Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ (1999)։ ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար (1987)։
Գագիկ Այվազյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | այգեգործ |
Ավարտել է Հայաստանի Գյուղատնտեսական ինստիտուտը (1975)։ 1994–1995 թվականներին՝ ՀԱԱՀ-ի խաղողագործության, 1995–1997 թվականներին՝ այգեպտղաբանջարաբուծության, 1997-2013 թվականներին՝ այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնների վարիչ։
Աշխատանքները վերաբերում են խաղողի վազի ծագումնաբանության, ընտրասերման, ագրոտեխնիկայի և սորտագիտության խնդիրներին։ Համահեղինակ է խաղողի (սեղանի և գինու) 24 սորտերի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.