From Wikipedia, the free encyclopedia
Գագիկ Արշավիրի Աբրահամյան (հունվարի 20, 1956, Մալիշկա, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար։ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր։
Գագիկ Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Մալիշկա, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1977) |
Մասնագիտություն | գործարար և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Արա Աբրահամյանի եղբայրը։
Գագիկ Աբրահամյանը ծնվել է 1956 թվականին, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում[1]։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։
1972-1977 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ռադիոէլեկտրոնիկայի ինժիների մասնագիտությամբ։ 1977-1980 թվականներին եղել է Երևանի «Էլեկտրոն» գործարանի ինժեներ-տեխնոլոգ։ 1980-1981թվականներին, նույն գործարանի Մալիշկայի արտադրամասի ինժիներ_տեխնոլոգ։ 1981-1982 թվականներին եղել է «Նեյրոն» գործարանի արտադրության բաժնի պետի տեղակալ, իսկ 1982-1984 թվականներին «Դվին» արտադրամասի բաժնի պետ։ 1984-1993 թվականներին աշխատել է «Դվին»-ի Մալիշկայի մասնաճյուղի տնօրեն։ 1993-1998 թվականներին, «Շողակն» ՊՓԲԸ -ի տնօրենն է եղել։ 1998-2007 թվականներին հիմնադրել և ղեկավարել է «Դի Սի Էլ» հայկական ադամանդագործական ասոցիացիայի ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը։ Իսկ 2001-2007 թվականներին նախագահել է «Ջեյ Սի Էլ» հայկական ոսկերչական ասոցիացիայի տնօրենների խորհուրդը։
1990-1995 թվականներին եղել է ՀԽՍՀ-ի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1995-1999 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ Անդամակցել է ՀՀՇ-ին։ 2002-2004 թվականներին, նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի գլխավոր հյուպատոս։ 2006 թվականից ընտրվել է Շվեյցարիայի հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ։ 2007 թվականի մայիսի 12-ին վերընտրվել է խորհրդարանի պատգամավոր։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[2]։ ՀՀԿ անդամ։
Բարեկամության շքանշան (Ռուսաստան, 2015 թվականի սեպտեմբերի 22), Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության ամրապնդման և համագործակցության, տնտեսական և մշակութային կապերի զարգացման գործում մեծ ներդրման համար[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.