Գաբորոնե
Բոտսվանայի մայրաքաղաքը From Wikipedia, the free encyclopedia
Բոտսվանայի մայրաքաղաքը From Wikipedia, the free encyclopedia
Գաբորոնե (ցվանա՝ Gaborone [χabʊˈrʊnɪ], անգլ.՝ Gaborone [ˌɡæbəˈroʊniː]), Բոտսվանայի մայրաքաղաքն է։ Բնակչությունը՝ ▲246 325 մարդ (2022)[1]։ Իր անվանումը ստացել է ի պատիվ XIX դարի տեղական կառավարիչներից մեկի։
Քաղաք | |||
---|---|---|---|
Գաբորոնե | |||
Gaborone | |||
| |||
Պատկեր:Gaborone Montage.png | |||
Երկիր | Բոտսվանա | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Համայնք | South-East District? | ||
Հիմնադրված է | 1964 թ. | ||
Այլ անվանումներ | Գաբերոնես | ||
Մակերես | 169±1 կմ² | ||
ԲԾՄ | 1100 մ | ||
Բնակչություն | ▲246 325 մարդ (2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 31, 35, 39 | ||
Պաշտոնական կայք | gov.bw/en/Ministries--Authorities/Local-Authorities/Gaborone-City-Council(անգլ.) | ||
| |||
Գաբորոնե քաղաքը մայրաքաղաք է դարձել 1969 թվականին Բեչուանալենդի նախկին մայրաքաղաք Մաֆեքինգի փոխարեն, որը գտնվում էր Բոտսվանայի սահմաններից դուրս։ Տեղակայված է 1100 մ բարձրության վրա։
Նոր մայրաքաղաքը ստեղծվել է հին բնակավայրի տեղում երեք տարվա ընթացքում։ Կառուցվել էին կառավարական հաստատություններ, էլեկտրակայաններ, հիվանդանոց, դպրոցներ, ռադիոկայաններ, հեռախոսային հանգույցներ, բանկեր, խանութներ, եկեղեցի, հյուրանոցներ, մարզադաշտ, ինչպես նաև հազարից ավել շենքեր։ Քաղաքի հիմնական ենթակառուցվածքը պատրաստ էր 1966 թվականի սեպտեմբերի 30-ի Անկախության օրվա համար։ Հին բնակավայրը դարձել է քաղաքի the Village (գյուղ) թաղամասը։ Ներկա դրությամբ Գաբորոնեն համարվում է Աֆրիկայի ակտիվորեն զարգացող քաղաքներից մեկը։
2006 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում էր 191 776 մարդ՝ 92 859 տղամարդ և 98 917 կին։ Այդպիսով, երկրի մայրաքաղաքում բնակվում է Բոտսվանայի բնակչության ավելի քան 10 %-ը։ Բացի այդ, երկրի բնակչության կեսը բնակվում է Գաբորոնեից 100 կմ հեռավորության վրա[2]։ Քաղաքի բնակչության աճը կազմում է 3,4 %՝ Բոտսվանայում ամենաբարձր ցուցանիշը։ Դա բացատրվում է երկրի այլ տարածաշրջաններից ներգաղթյալների ակտիվ հոսքով։
2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն, բնակչության թիվը կազմում է 227 333 մարդ[3]։
Գաբորոնե քաղաքի բնակչության թվի դինամիկան ըստ տարեթվերի.
1971 | 1981 | 1991 | 2001 | 2011 | 2013 |
---|---|---|---|---|---|
18 799 | 59 657 | 133 468 | 186 007 | 227 333 | 235 884 |
Քաղաքի կլիման բնորոշվում է որպես կիսաանապատային։ Հունվարի միջին ջերմաստիճանը 24 °C է, հուլիսինը՝ 12 °C: Տարվա մեջ դիտվում է միջինը 74 օր 32 °C և 196 օր՝ 26 °C ջերմաստիճանով։ Միևնույն ժամանակ նշվում է, որ դիտվում է միջինը 51 օր 7 °C-ից ցածր և մեկ օր 0 °C-ից ցածր ջերմաստիճանով[4]։
Գաբորոնեում տեղումները բավականին քիչ են և անկանոն։ Դրանց մեծ մասը թափվում է հոկտեմբերից մինչև ապրիլ։ Տեղումների տարեկան քանակը կազմում է մոտ 500 մմ։ Ամենաբարձր խոնավության մակարդակը դիտվում է հունիսին՝ 90%, իսկ ամենացածրը՝ սեպտեմբերին՝ 28%[5]:
Գաբորոնեի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 39 (103) |
40 (104) |
39 (102) |
37 (98) |
33 (91) |
29 (84) |
28 (83) |
33 (91) |
39 (103) |
38 (100) |
40 (104) |
39 (103) |
40 (104) |
Միջին բարձր °C (°F) | 31 (87) |
30 (86) |
29 (84) |
26 (79) |
23 (74) |
21 (69) |
21 (69) |
24 (76) |
27 (81) |
29 (84) |
30 (86) |
30 (86) |
26.8 (80.1) |
Միջին օրական °C (°F) | 27 (80) |
26 (78) |
24 (76) |
21 (70) |
18 (64) |
14 (57) |
14 (57) |
17 (63) |
21 (70) |
24 (75) |
25 (77) |
26 (78) |
21.4 (70.4) |
Միջին ցածր °C (°F) | 22 (72) |
21 (70) |
19 (67) |
16 (61) |
12 (53) |
7 (45) |
7 (45) |
11 (51) |
15 (59) |
18 (65) |
20 (68) |
21 (70) |
15.8 (60.5) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 14 (57) |
13 (55) |
11 (52) |
0 (32) |
−1 (30) |
−1 (30) |
−2 (28) |
0 (32) |
5 (41) |
7 (45) |
8 (46) |
11 (52) |
−2 (28) |
Տեղումներ մմ (դյույմ) | 97 (3.8) |
84 (3.3) |
71 (2.8) |
41 (1.6) |
13 (0.5) |
5 (0.2) |
3 (0.1) |
5 (0.2) |
15 (0.6) |
43 (1.7) |
66 (2.6) |
89 (3.5) |
526 (20.7) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 7 | 5 | 4 | 3 | 1 | 0 | 0 | 1 | 1 | 4 | 6 | 8 | 40 |
աղբյուր: Weatherbase[4] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.