պորտուգալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Բրունու Էդուարդու Ռեգուֆի Ալվեշ (պորտ.՝ Bruno Eduardo Regufe Alves, նոյեմբերի 27, 1981, Póvoa de Varzim, Պորտու, Պորտուգալիա[5], Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, Պորտուգալիայի հավաքականի և իտալաական «Կալյարի» ակումբի կենտրոնական պաշտպան։
Բրունու Ալվեշ պորտ.՝ Bruno Alves | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Բրունու Էդուարդու Ռեգուֆի Ալվեշ | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 27, 1981 (42 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պովուա դի Վարզին, Պորտուգալիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 189 սմ[1] | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 83 կգ[1] | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Կալյարի | ||||||||||||||||||||||||||
Համար | 22 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ալվեշը կարիերան սկսել է «Պորտուում», որտեղ հանդես է եկել 2001-2010 թվականներին։ Միայն թե երեք տարի անընդմեջ նա վարձավճարով խաղացել է «Ֆարենսե», «Վիտորիա Գիմարայնշ» և հունական ԱԵԿ ակումբներում, որտեղ նրան հրավիրել է Բրունուին լավ ծանոթ Ֆերնանադու Սանթուշը[6]։
2010 թվականի օգոստոսի 3-ին «Պորտուն» պաշտոնապես հայտարարեց, որ սանկտպետերբուրգյան «Զենիթ» ակումբը պաշտպանին 22 միլիոն եվրոյի դիմաց գնել է իրենցից[7]։
2010 թվականի սեպտեմբերի 3-ին Եվրոպայի Լիգա 2010-11 մրցաշրջանի շրջանակներում իր նախկին ակումբ ԱԵԿ-ի դարպասին 13-րդ րոպեին խփեց գոլ՝ առաջինը «Զենիթում»[8][9]։
2013 թվականի հունիսի 5-ին հայտարարվեց, որ պորտուգալացի պաշտպանը լքում է «Զենիթը»։ Նրա նոր ակումբը դարձավ թուրքական «Ֆեներբահչեն»[10]։ Ակումբի հետ նա նվաճեց Թուրքիայի առաջնության գավաթը և Թուրքիայի սուպերգավաթը։
2016 թվականի հունիսի 6-ին «Կալյարին» հայտարարեց Բրունու Ալվեշի՝ իտալաական ակումբ տեղափոխվելու մասին։ Պայմանագիրը կնքվեց 2 տարով[11]։
Ալվեշը բրազիլացի ֆուտբոլիստ Վաշինգտոնի, ով տեղափոխվել և խաղացել է Պորտուգալիայի կազմում և պորտուգալուհի կարուհու որդին է։ Բորւնուի երկու եղբայրները՝ Ժերնալդուն և Ժուլիուն նույնպես ֆուտբոլիստներ են[6][12]։ Բրունուի հորեղբայր Ժերալդո Կլեոֆաս Դիաս Ալվեսը (Ժերալդո Ասսիվիդոր), 1970-ականներին համարվել է բրազիլական ֆուտբոլի հայտնի դեմքերից մեկը։ 22 տարեկան հասակում կարողանալով Բրազիլիայի հավաքականում խաղալ 7 խաղ՝ նա մահացել է անաֆիլակտիկ շոկից 1976 թվականի կեսերին՝ վիրահատության ժամանակ։
Ալվեշն ամուսնացած է։ Կնոջ անունը Հուտ է։ Ունի երկու երեխա՝ որդի Լեոնարդուն և դուստր Ադրիանան[6]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.