Բուրերի պատերազմի հուշահամալիր (Մոնրեալ)
Բուրերի պատերազմի հուշահամալիր Մոնրեալում From Wikipedia, the free encyclopedia
Բուրերի պատերազմի հուշահամալիր Մոնրեալում From Wikipedia, the free encyclopedia
Բուրերի պատերազմի հուշահամալիր (անգլ.՝ The Boer War Memorial), քանդակագործ Ջորջ Ու. Հիլի քանդակած հուշարձանը Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքի Դորչեսթեր հրապարակում։
Բուրերի պատերազմի հուշահամալիր | |
---|---|
Տեսակ | քանդակ |
Քանդակագործ | George William Hill? |
Ստեղծում | 1922 |
Երկիր | Կանադա |
Քաղաք | Դորչեսթեր հրապարակ |
Բնակավայր | Մոնրեալ |
Շինության ձև | հուշահամալիր |
Ներկա վիճակ | կանգուն |
Boer War Memorial, Dorchester Square Վիքիպահեստում |
Ջորջ Ու. Հիլի (1862-1934) քանդակած Բուրերի պատերազմի հուշահամալիրը 1907 թվականի մայիսի 24-ին բացվել է Դոմինիոնի հրապարակում (այժմ հայտնի է որպես Դորչեսթեր հրապարակ)։ Հուշահամալիրը նվիրված է այն մոնրեալցիներին, որոնք բրիտանացիների հետ պայքարեցին Բուրերի պատերազմում։ Նվիրվածության մասին այս հայտարարությունը ճիշտ չէ։ Հուշարձանի վրայի գրությունն ասում է. «Ի երախտագիտություն Լորդ Ստրատոնայի ցուցաբերած հայրենասիրության և հասարակական ոգու՝ Հարավային Աֆրիկայում ծառայելու համար հեծելազորը վերազինելու համար»։ Հուշարձանի հակառակ կողմում նշվում է` «Ի հիշատակ այն հերոս կանադացիների և նրանց ընկերների նվիրվածության, որոնք ընկան Հարավային Աֆրիկայի պատերազմում»։ Մոնրեալցիների համար հիշատակում չկա։
Սա Մոնրեալի միակ ձիարձանն է, և, որպես կանոն, հեծված չէ, այլ սանձված է։ Բուրերի պատերազմի հուշահամալիրը կանգնած է դեպի հյուսիս և նայում է դեպի Մոն Ռուայալի խաչը, որը հրապարակում տեսանելի էր մինչև 1929 թվականը։ Հուշարձանի պատվանդանին, պղնձի խորաքանդակներ են և յուրաքանչյուր ճակատամարտի անունը։ 2014 թվականին հուշարձանը կանգնած էր դեպի հարավ-արևելք։ Դորչեսթեր հրապարակը վերականգնվել է, սակայն Place du Canada-ն (ներառում է Մոնրեալի առաջին համաշխարհային պատերազմի անհայտ զինվորի հուշարձանը) դեռևս պարսպապատված էր։
Բուրերի պատերազմը Քվեբեկյան հասարակությունում համակրանք չէր վայելում և դիտվում է որպես կայսերական պատերազմ։ Կանադայի վարչապետ Ուիլֆրիդ Լորեն դեմ էր պատերազմին, սակայն, վերջ ի վերջո, զիջում է զինված ուժերի և զինվորական ծառայության զորակոչի առաջարկին։
Պատերազմից երկու տասնամյակ անց կանադացիները փետրվարի 27-ին հավաքվեցին (Կանադայում հայտնի է որպես «Պարդեբերգի օր») Հարավային Աֆրիկյան պատերազմի հուշահամալիրի շուրջ` աղոթելու և մեծարելու վետերաններին։ Դա շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, երբ նոյեմբերի 11-ը դարձավ զինադադարի օր (հետագայում կոչվեց Հիշատակի օր)[1]։
Հրապարակում գտնվող չորս հիմնական հուշարձանները` Ռոբերտ Բյոռնսի հուշահամալիրը, Ուիլֆրիդ Լորեի հուշարձանը և Վիկտորյա թագուհու ադամանդե հոբելյանի ցայտաղբյուրը կազմում են հինգ հավասարակողմ խաչ՝ դեպի Դոմինիոն հրապարակի շենք նայող տաղավարով։
2009 թվականի հուլիսի 8-ին իրականացվեց 23 միլիոն դոլար արժողությամբ նախագիծ՝ վերականգնելու Բուրերի պատերազմի հուշահամալիրի շուրջ գտնվող Դորչեսթեր հրապարակը և Place du Canada-ն[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.